• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ Իրանի գործոնը

aliq 19:20 | 26.05.2021
aliq 19:20 | 26.05.2021
Mohammad Javad Zarif

Իրանի Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանում մտահոգված են վերջին երկու շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումներով եւ հույս ունեն, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա:

«Մենք ընդգծել ենք եւ դարձյալ ընդգծում ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Զարիֆը շեշտել է, որ Իրանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ժողովուրդների իրավունքները՝ հույս հայտնելով, որ ի վերջո տարածաշրջանը կընթանա կայունության, համագործակցության եւ ընդլայնված կապերի հաստատման ուղղությամբ: Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Հայաստանը միշտ շատ լավ հարեւան է եղել Իրանի համար:

ՀՀ ղեկավարների հետ երեւանյան հանդիպումների  ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շեշտել է, որ երեկ Սյունիքի թեմայով հանգամանալից զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ եւ զգացել լարվածությունը նվազեցնելու, ինչպես նաեւ խաղաղության ուղղությամբ երկխոսություն վարելու նրա մտադրությունը:

Իրանը՝ խաղաղ լուծման կողմնակից

«Ցանկացած սրացման դեպքում, երբ լարվածության հետեւանքով մարդիկ են զոհվում, մենք մտահոգվում ենք, ուստի նման հարցերը պետք է արագ եւ խաղաղ լուծում ստանան»,- ընդգծել է Զարիֆը՝ անդրադառնալով լրագրողների՝ Սյունիքում ադրբեջանական սադրանքներին վերաբերող հարցին:

Նա շեշտել է՝ Իրանը ցանկանում է աջակցել, որ այս հարցը խաղաղ լուծում ստանա։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը եւս ընդգծել է վերջին լարվածությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու Հայաստանի դիրքորոշումը։

«Մենք գնահատում ենք, որ այս տագնապալի օրերին եւ հանգամանքներում Զարիֆը ժամանել է Հայաստան։ Սա վկայում է Իրանի անշահախնդիր մտադրության մասին, այն է` ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարարը։

Նա շեշտել է, որ Իրանը Հայաստանի համար շատ կարեւոր հարեւան եւ գործընկեր է, տարածաշրջանի կայունության եւ անվտանգության կարեւոր դերակատար։

Զարիֆի այցը՝ ռուսական փորձագիտական հայացքի ներքո

Ռուսական Независимая газета պարբերականը, անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի` Բաքու եւ Երեւան այցերին, գրել է, որ Թեհրանը, չցանկանալով սահմանների փոփոխություն, որոշել է միջամտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային ճգնաժամի կարգավորմանը:

«Թեհրանը մտահոգված է այն հանգամանքով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չհամաձայնեցված սահմանանշումը կսպառնա Իրանի ազգային շահերին, քանի որ դա կհանգեցնի երկրի հյուսիսային սահմանների փոփոխությունների»,- եզրակացրել է Независимая газета-ն:

Իրավիճակի վրա ազդել չի՞ հաջողվի

Ըստ Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կնյազեւի՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը հազիվ թե կարողանա շտկել ներկա իրավիճակը:  Փորձագետը նշել է, որ առաջին եւ շատ կարեւոր պահը Իրանի հունիսի 18-ի նախագահական ընտրություններն են: Նախնական գնահատականներով՝ գործող նախագահ Հասան Ռոհանիի թիմը, այսինքն՝ նաեւ Զարիֆը, վերընտրվելու շանս  չունեն:

Կնյազեւը գրել է, որ Զարիֆը սոսկ ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը տարածաշրջանում՝ նպատակ ունենալով  տեղյակ լինելու իրադարձություններին, որպեսզի կանխատեսումներ անի ու ծրագրեր կազմի, եւ հազիվ թե ինչ-որ համաձայնագիր կնքվի:

Փորձագետի կարծիքով դեռ հայտնի չէ՝ ինչ ազդեցություն կունենան Զարիֆի այցերը, քանի որ դեռեւս պարզ չէ` կշարունակե՞ն արդյոք նրա որդեգրած գիծը Թեհրանում իշխանության եկող ապագա ուժերը, թե՞ սոսկ ի գիտություն կընդունեն:

Բաքվի սերտ կապերն ու Թեհրանի մտահոգությունը

Կնյազեւը նշել է, որ Թուրքիայի հետ Բաքվի սերտ ռազմական համագործակցությունը եւ դրանից բխող թուրքական ռազմական ներկայությունը Կասպյան տարածաշրջանում նկատի ունենալով՝ մի բան, որ ամենեւին Իրանի սրտով չէ, Թեհրանում որոշակի վերապահումով են վերաբերվում Ադրբեջանին: Վերջինիս եւ Իսրայելի սերտ համագործակցությամբ էլ առանձնապես հիացած չեն Թեհրանում:

Դառնալով Հայաստան-Իրան համագործակցությանը՝ փորձագետը որեւէ խնդրահարույց նախագիծ չի տեսնում, թեեւ հայ-իրանական նախագծերի թիվն անհամեմատ քիչ է, քան Ադրբեջանի հետ կազմած ծրագրերը:

Ռեսուրսների վատնումը՝ ստատուս քվոյի փոփոխության հետեւանք

Ընդսմին Թեհրանը խանդավառված չէ իր սահմանամերձ գործընկերների սահմանների փոփոխության հեռանկարով: Կնյազեւը նշել է, որ նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը», որն, ըստ էության, երկարացնում է Իրանի սահմանն Ադրբեջանի հետ:

Կնյազեւի կարծիքով Զարիֆը եկել է ուսումնասիրելու վիճելի հարցերը, քանի որ կողմերը հակասական հայտարարություններ են անում: Ըստ ռուս փորձագետի՝ Իրանի համար առավել ցանկալի կլիներ, եթե ստատուս քվոն պահպանվեր, եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը չսրվեր: Ստեղծված իրավիճակը ստիպում է Իրանին սեփական ռեսուրսները վատնել սահմանամերձ շրջաններում անվտանգության ոլորտի ուժեղացման վրա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օգնություն են փոխանցել հեռավոր գյուղերին
հաջորդը
Amazon-ը ձեռք է բերում MGM կինոստուդիան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն