• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը քննարկվում է Բաքվում

aliq 17:47 | 27.05.2021
aliq 17:47 | 27.05.2021
army

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար հայկական կողմն Ադրբեջանին 1 ժամ ժամանակ էր տվել։

«Մեկ ժամն անցնելուց հետո անմիջապես մեզ հետ կապի դուրս եկան Ստեփանակերտում տեղակայված մեր ռուս գործընկերները եւ ներկայացրին, որ Բաքվում համապատասխան վարչությունը խորհրդատվություն է անցկացնում եւ քննարկում մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել»,- ասել է Ասրյանը։

ԳՇ պետի տեղակալը նշել է, որ գերեվարված զինծառայողներին չվերադարձնելու դեպքում մշակվում է գործողությունների հատուկ ծրագիր, որի մասին չի կարող բարձրաձայնել։

Գեներալ Ասրյանը նշել է նաեւ, որ հակառակորդը մի շարք պայմաններ է ներկայացրել, հայկական կողմն էլ իր պայմանն է ներկայացրել:

Ժամը 05:00-ից մինչև ժամը 10:00-ը լրիվ ծավալով իրենց դիրքերը զբաղեցրած մեր ստորաբաժանումները, ըստ գեներալի, հայկական կողմը հետ կքաշի միայն այն պայմանով, երբ նրանք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։

«Այլ պայման մեզ համար ընդունելի չէ։ Մեր ԶՈՒ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները»,– ընդգծել է գեներալը։

Ասրյանը չի բացառել նաեւ, որ սադրիչ գործողությունների կրկնման եւ իրավիճակի հետագա լարման դեպքում հայկական Զինված ուժերը կարող են պատժիչ գործողություններ սկսել: «Եթե մենք ռազմական ուժ կիրառենք, նրանք կենդանի մնալու շանս չեն ունենա: Մենք նրանց կոչնչացնենք, նրանք մեր տեսանելիության եւ նշանառության տակ են»,- եզրափակել է ԳՇ պետի տեղակալը։

Էդվարդ Ասրյանը շեշտել է, որ Գեղարքունիքում գերեվարված զինծառայողների հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբների միջեւ ուղիղ կապ չկա։ Անմիջական կապ կա շփման գծում դաշտային հրամանատարների միջեւ։ Կողմերը միմյանց հետ շփվում են ռուսական միջնորդությամբ։

Ասրյանն ասել է՝ երաշխիք չկա, որ գերության նոր դեպքեր չեն լինի, որովհետեւ «օբյեկտիվորեն նման երաշխիքներ տալ հնարավոր չէ»։ Այնուամենայնիվ, հայկական կողմը հաստատակամ է իր դիրքորոշման հարցում․ հայ զինծառայողները անհապաղ պետք է վերադարձվեն։

Ասրյանը նշել է, որ սահմանամերձ հատվածներում Հայաստանը մեծ թվով զինվորականներ ունի, եւ ադրբեջանցի զինվորականներին գերեվարելու հնարավորություն կա, սակայն եթե Հայաստանը ցանկանում է իր սահմանը վերականգնել քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով, ապա անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ուժի կիրառման հնարավոր սցենարից:

Նա շեշտել է, որ ցանկացած անզգույշ քայլ կհանգեցնի մարտական գործողությունների՝ հավելելով, որ բանակի հրամանատարությունը, այնուամենայնիվ, դիտարկում է ցանկացած սցենար։

ԳՇ պետի տեղակալը նշել է նաեւ որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պարբերաբար փորձում է մի քանի ուղղություններում սադրիչ գործողությունների դիմել, ՀՀ ԶՈՒ-ն էլ փորձում է նրանց վտարել մեր տարածքից: Իրավիճակն առանձնապես լարված է Սեւ լիճ-Վերիշեն հատվածում, գիշերվա ընթացքում նաեւ լարվել է Կութ-Նորաբակ ուղղություններում:

«Իրավիճակը հատկապես լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05:00-ի սահմաններում։ Հակառակորդը փորձում էր ուժերը միավորել եւ իր համար ավելի նպաստավոր իրադրություն ստեղծել»,- նշել է Ասրյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հաշվեքննիչ պալատ. խախտումներ եւ բարձր պարգեւավճարներ
հաջորդը
Փայլանը՝ Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն