• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բելգիան հայ գերիներին ազատ արձակելու կոչ է արել

aliq 13:08 | 28.05.2021
aliq 13:08 | 28.05.2021
Belgian Federal Parliament

Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձեւ, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաեւ Ժնեւի կոնվենցիայի համաձայն:

Խորհրդարանը խստորեն դատապարտել է  նաեւ գերիների խոշտանգմանն առնչվող բազմաթիվ հաղորդագրությունները:

Ըստ Բելգիայի հայերի կոմիտեի՝ խորհրդարանը դաշնային կառավարությանը հորդորել է համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից բոլոր հայ գերիների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակմանն ու անվտանգ վերադարձին աջակցելու համար:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն, 188 ռազմագերիներ դեռեւս Ադրբեջանում են պահվում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ եւ լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել իր գերիներին, եւ մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաեւ այլ հայ զինվորների եւ խաղաղ բնակիչների: Հայաստանն իր հերթին,  մարտերն ավարտվելուն պես, ազատ է արձակել բոլոր  ռազմագերիներին:

Ի հավելումն այս ամենին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ադրբեջանական ուժերը հինգշաբթի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ձերբակալել են 6 նոր հայ զինծառայողների: Այս ձերբակալությունը հաջորդում է սահմանի մի քանի կետերում վերջին շրջանում հայկական տարածք շարունակական ներխուժումներին։

Այս միջադեպերը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի վարած լարվածության ռազմավարության մի մասն են կազմում:

Բելգիայի հայկական կոմիտեն հորդորում է կառավարությանը հետեւել խորհրդարանի խնդրանքին եւ միջամտել բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Բելգիայի հայերի կոմիտեն տեղի հայկական համայնքի գործադիր մարմինն է եւ խոսնակը: Դեռեւս 1922-ին հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են Բելգիայի՝ հայկական ծագմամբ բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովում: Բելգիայում ապրում է ավելի քան 30000 հայ։

գերիներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախիջեւանի ուղղությամբ մեր կողմից կրակոց չի եղել
հաջորդը
Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումը

Նման հոդվածներ

Հայ գերիների իրավունքների գերակայությունը

15:15 | 09.07.2021

83 անհետ կորած, 103 գերի ընկած եւ 23...

17:38 | 07.07.2021

Գերիների վերադարձի հարցը՝ առաջնահերթությունների թվում

16:19 | 07.07.2021

Գերիների հարցում չլինել կարծրատիպերին գերի

21:20 | 06.07.2021

Եվս 23 հայ ռազմագերիների կդատեն

13:37 | 06.07.2021

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների վերադարձը

12:00 | 06.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն