• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լաբորատոր արտահոսքը զրպարտություն է անվանել

aliq 14:38 | 28.05.2021
aliq 14:38 | 28.05.2021
Embassy of the People's Republic of China in the USA

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը դատապարտել է ԱՄՆ-ին կորոնավիրուսի «լաբորատոր արտահոսքի» մեջ Պեկինին մեղադրելու փորձերի համար: Այդ մեղադրանքը տեղ է գտել դիվանագիտական ​​առաքելության հայտարարության մեջ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու կարգադրությունից հետո:

Քաղաքականացումը կդժվարացնի պարզել ճշմարտությունը

«Անցյալ տարվա դասը դեռ վառ է մեր հիշողության մեջ: Քանի դեռ համաճարակի վտանգը կախված է աշխարհի վրա, եւ միջազգային հանրությունն ակնկալում է երկրների միջեւ ավելի լավ համակարգում, ոմանք շարունակում են հին գործելաոճը: Մենք չենք կարող չհարցնել՝ մի՞թե նրանք չեն սովորել անցյալի այն դառը դասը, թե՞ ուզում են, որ ողբերգությունները կրկնվեն»,- ասվում է Չինաստանի դեսպանության տարածած փաստաթղթում:

Դեսպանությունն ընդգծել է, որ որոշ քաղաքական ուժեր համաճարակի հենց սկզբից փորձել են շահարկել եւ մեղադրել Չինաստանին: Պեկինը նաեւ հավելել է, որ հետաքննության քաղաքականացումը կդժվարացնի պարզել վիրուսի ծագումը:

Բայդենի տեսակետը

ԱՄՆ նախահ Ջո Բայդենը կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տվյալների հարցով դիմել է երկրի հետախուզությանը։ Բայդենը 90 օր ժամանակ է տվել պարզելու համար՝ արդյոք չինական Ուհանում գտնվող լաբորատորիան առնչություն ունի Քովիդ-19-ի առաջացման հետ։

Համավարակի հանգեցրած վիրուսի ծագման հարցում երկու տեսակետ կա. մի մասը պնդում է, որ այն կենդանական ծագում ունի, մյուս մասը հակված է վիրուսի արհեստական մշակման տեսակետին:

Բայդենի հայտարարությունը հաջորդել է The Wall Street Journal-ի հրապարակմանը, որի համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ Ուհանի վարակաբանության ինստիտուտի երեք աշխատակից 2019-ի նոյեմբերին կորոնավիրուսի ախտանիշներով հոսպիտալացվել էին։

Չինաստանը հերքել է վարակի մասին տեղեկությունը թաքցնելու մեղադրանքները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սառեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
հաջորդը
Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն