• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նոբելյան մրցանակի դափնեկիրները ահազանգում են

aliq 20:15 | 04.06.2021
aliq 20:15 | 04.06.2021
Potsdam Institute for Climate

Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման ինստիտուտը (PIK) հայտնել է, որ  Նոբելյան մրցանակի ավելի քան 120 դափնեկիրներ Մեծ յոթնյակի երկրների՝ Մեծ Բրիտանիայում անցկացվելիք գագաթնաժողովի նախօրեին ստորագրել են հռչակագիր, որտեղ պետությոնների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ են արել ակտիվացնելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը:

«Աշխարհին սպառնում են կենսոլորտում հեռահար անդառնալի փոփոխություններ: Անուղղելի այդ փոփոխությունները կանխելու համար ժամանակ չի մնում»,- ահազանգել են գիտնականները:

Նոբելյան մրցանակի դափնեկիրները պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկելու մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կիսով չափ կրճատելու ուղղությամբ:

Ապրիլի վերջին Նոբելյան մրցանակի դափնեկիրները եւ գիտության, տնտեսության եւ մշակույթի այլ գործիչներ քննարկել են ընթացիկ տասնամյակում բոլորի համար լավագույն ապագան ապահովելու նպատակով ձեռնարկվելիք գործողությունները:

PIK-ի ղեկավար Յոհան Ռոկստրյոմը հայտարարել է, որ Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից նախկինում երբեք նման ակնհայտ կոչ չի եղել մարդկությանը: «Նրանք հանգել են այն եզրակացությանը, որ մարդկությունը անթույլատրելի վտանգի առաջ է կանգնած: Վտանգը վիթխարի է, եւ դրա կանխմանը միտված անհրաժեշտ միջոցները կլինեն աննախադեպ»,- եզրափակել է Ռոկստրյոմը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բնական գազի նոր հանքավայր Սեւ ծովում
հաջորդը
Թաթուլ Հակոբյանի զրույցը Արամ Սարգսյանի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն