• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Այսպես շարունակել չի կարելի

aliq 20:03 | 09.06.2021
aliq 20:03 | 09.06.2021
Arman Tatoyan

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Ըստ ՄԻՊ-ի՝ այս վիճակը խորացնում է հասարակությունում բեւեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:

Նա հորդորել է, որ բոլոր քաղաքական ուժերը բացառեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:

Թաթոյանը նշել է, որ Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար:

Նման բառամթերքն անթույլատրելի է

ՄԻՊ-ը զգուշացրել է, որ ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները:

Ըստ Պաշտպանի՝ ՀՀ վարչապետի ժ/պ-ի կողմից այսօր քաղաքացիական եւ քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է:

Իրական կյանք տեղափոխվելու ռիսկեր

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ինչպես մեկնաբանվելու լինի, նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ: Այսպիսի հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր: Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի ժ/պ-ն քաղաքականից բացի շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց. այդ պատճառով է նաեւ գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:

Հենց այս կարգավիճակի ուժով էլ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը հանրությունը կարող է ոչ ճիշտ ընկալել: Պետական, այդ թվում իրավապահ մարմիններն այդ խոսքերը կարող են սխալ ընկալել:

Վերապահումներն ազդեցություն չեն ունեցել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ տարածվել են «քաղաքացիական վրեժ», «վենդետա» եւ նման այլ վերնագրերով նյութերը, արձանագրվել են մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Այս վերնագրերը եւս մեկ անգամ վկայում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի չվերաբերվելու վերապահումը ազդեցություն չի ունեցել:

Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաեւ բռնության համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջեւ մենամարտի թեման:

«Վերը շարադրվածից բացի՝ ՀՀ վարչապետի ժ/պ-ի հետ հանդիպմանը քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուին, քաղաքացու ձեւակերպմամբ, ձայն չտալու համար:

Այս հայտարարությունը վերաբերում է աշխատանքային եւ մի շարք այլ իրավունքների խախտմանը, եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի ՀՀ դատախազություն»,- գրել է Արման Թաթոյանը:

Վերջ տալ գերիների հարցի շահարկմանը

Արման Թաթոյանը հայտարարել է նաեւ, որ ոչ թե շահարկումներով պետք է բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար:

Երեքշաբթի Ապարանում վարչապետի ժ/պ Փաշինյանը, արձագանքելով  Սերժ Սարգսյանի՝ «բոլոր գերիներին փոխարինել Փաշինյանի որդով» առաջարկին, հայտարարել է, որ պաշտոնապես իր որդուն տալիս է բոլոր գերիների դիմաց:

«Ե՛վ Սերժիկ, եւ՛ Քոչարյան, որպես մարդ առնել-ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել այս գործով, մեջը մի քանի հազար դոլար որ աշխատեք, կարծում եմ, ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի»,- ընդգծել է վարչապետի ժ/պ-ն:

Օմբուդսմենն անթույլատրելի է համարում նախընտրական քարոզարշավի ընթացքում գերիների վերադարձի հարցի շահարկումը, այն էլ խոսելով ա՛յլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին։

Անհարգալից վերաբերմունքի հետեւանք

«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում եւ ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունք է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ»,- եզրափակել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

արտահերթ ընտրություններ 2021
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը կվերանայվի
հաջորդը
Վարակի նվազման միտում

Նման հոդվածներ

8-րդ գումարման խորհրդարանի կազմը

17:55 | 22.07.2021

Մանդատից հրաժարվել է 20 թեկնածու

18:54 | 21.07.2021

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

16:03 | 20.07.2021

Քոչարյանը հրաժարվել է մանդատից

22:38 | 19.07.2021

ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը

21:37 | 17.07.2021

ՍԴ-ն հուլիսի 9-ին կքննի դիմումները

17:49 | 05.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն