• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ

aliq 20:00 | 11.06.2021
aliq 20:00 | 11.06.2021
Czech Parliament

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ եւ անվերապահորեն ազատելու հակամարտության ընթացքում եւ դրանից հետո գերեվարված հայ ռազմական եւ քաղաքացիական բոլոր գերիներին եւ հետագայում զերծ մնալու կամայական կալանքներից:

Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւով կոչ է արել անհապաղ եւ անվերապահորեն ազատելու հակամարտության ընթացքում եւ դրանից հետո գերեվարված  հայ ռազմական եւ քաղաքացիական բոլոր գերիներին եւ կոչ է անում Ադրբեջանին հետագայում զերծ մնալու կամայական կալանքներից: Հակամարտության կողմերին հորդորում է ամբողջությամբ պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների եւ այլ կալանավորվածների, ինչպես նաեւ զինված հակամարտության ընթացքում զոհված անձանց աճյունների փոխանակում:

Բանաձեւում նշված է, որ հանձնաժողովը ցավում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար եւ համերաշխություն է հայտնում զոհերին եւ նրանց ընտանիքներին։ Ցավում է հրադադարի ռեժիմի խախտման համար, ինչը հանգեցրել է մարդկային հետագա տառապանքների, մարդկային կորուստների եւ ավերածությունների: Դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր հարձակումները եւ հիշեցնում, որ պետությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչների կյանքը:

Հանձնաժողովը անհրաժեշտ է համարել, որ Ադրբեջանի կառավարությունը տրամադրի զինված հակամարտության համատեքստում գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները եւ տեղեկություններ նրանց առողջության եւ գտնվելու վայրի մասին, ներառյալ տեղեկություններ գերության մեջ մահացածների մասին:

Անհրաժեշտ է համարել նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունը հայ գերիների հարցում լիովին համագործակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ եւ կատարի դատարանի նախնական վճիռները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է մանրամասն տեղեկություններ տրամադրել գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի եւ նրանց վերադարձի համար ձեռնարկված միջոցառումների մասին.

«Չեխիայի Հանրապետության կառավարությանը խնդրում ենք Եվրամիության շրջանակում, ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում գործել վերոնշյալ ոգով»,- նշված է բանաձեւում:

գերիներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Համատեղ հռչակագիր են ստորագրել
հաջորդը
Լիբանանահայ ռազմագերին հանդես է եկել վերջին խոսքով

Նման հոդվածներ

Հայ գերիների իրավունքների գերակայությունը

15:15 | 09.07.2021

83 անհետ կորած, 103 գերի ընկած եւ 23...

17:38 | 07.07.2021

Գերիների վերադարձի հարցը՝ առաջնահերթությունների թվում

16:19 | 07.07.2021

Գերիների հարցում չլինել կարծրատիպերին գերի

21:20 | 06.07.2021

Եվս 23 հայ ռազմագերիների կդատեն

13:37 | 06.07.2021

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների վերադարձը

12:00 | 06.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն