• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանը միջնորդել է 15 հայ գերիների վերադարձի համար

aliq 20:21 | 12.06.2021
aliq 20:21 | 12.06.2021
Rekker & Gharibashvili

Ըստ Ալիք Մեդիա Վրաստանի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ակտիվ մասնակցությամբ` ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացիների, եւ Վրաստանի տարածքով վերջիններս կվերադառնան ընտանիքներ:

Վրաստանի վարչապետի ակտիվ ներգրավմամբ հնարավոր է դարձել նաեւ հայկական կողմից ականապատ տարածքների վերաբերյալ կարեւոր նյութերի հանձնում ադրբեջանական կողմին: Վրաստանի վարչապետն անձամբ մշտական ​​կապի մեջ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հատկանշական է, որ Վրաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի ակտիվությամբ եւ գործընթացներում Վրաստանի զգալի մասնակցությամբ, հատուկ քայլեր են ձեռնարկվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ: Այս փաստը էական խթան կհաղորդի Վրաստանի անմիջական հարեւանների միջեւ լարվածության էլ ավելի նվազեցմանը»,- նշված է Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ:

Վրաստանի վարչապետը ողջունել է հարեւան երկրների այս որոշումները, որոնք պետք է հիմքեր ստեղծեն տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար:

«Ի սկզբանե Վրաստանը ակտիվորեն համագործակցել էր ամերիկացի գործընկերների, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ` հարցին դրական լուծում տալու համար: Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի ստեղծմանը: Վրաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` նպաստելու տարածաշրջանային համագործակցությունը խթանելու միջազգային հանրության ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի կառավարությունն ընդգծել է, որ սա կարեւոր օրինակ եւ քայլ կդառնա հարեւանների միջեւ բարդ խնդիրների լուծման գործում: Վրաստանը պատրաստ է ապագայում, անհրաժեշտության դեպքում, աջակցել իր գործընկերներին եւ ակտիվորեն ներգրավվել գործընթացներում, առաջին հերթին՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
15 գերիներ կվերադառնան Հայաստան
հաջորդը
Պատերազմն անակնկալ չպետք է լիներ բանակի համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն