• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ հանդիպման օրակարգում

aliq 20:30 | 14.06.2021
aliq 20:30 | 14.06.2021
Biden & Erdogan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդի հետ այսօր նախատեսված դեմ առ դեմ հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, մտադիր է բարձրացնել նաեւ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի հարցը:

«Ճիշտ չի լինի, եթե մենք հարաբերությունների բնականոն ընթացքը շարունակենք առանց այս խնդիրը քննարկելու»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հանդիպմանը քննարկելու է նաեւ ռուսական S-400 համակարգերի ձեռքբերմանն առնչվող տարաձայնությունները, մասնավորապես F-35 կործանիչների ծրագրից Անկարային դուրս թողնելու Վաշինգտոնի որոշումը:

F-35 մակնիշի նորագույն կործանիչների համատեղ արտադրության մասին պայմանագիրը ԱՄՆ-ի եւ նրա ութ դաշնակիցների միջեւ կնքվել էր դեռ 2007-ին։ Այդ համաձայնագրի հիման վրա թուրքական գործարաններում արտադրվում էին օդանավի համար անհրաժեշտ ավելի քան հազար դետալ եւ սարքավորում, դրա դիմաց Թուրքիան 100 F-35 կործանիչներ ձեռք բերելու իրավունք էր ստացել։ Ծրագիրը, սակայն, վերջնականապես չեղարկվել է 2021-ի գարնանը։ Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգերի ձեռքբերումն էր: Վաշինգտոնի համոզմամբ՝ նման գործարքը ՆԱՏՕ-ին անդամակցության հետ անհամատեղելի քայլ է։

«Թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը հարկավոր է քննարկել դեմ առ դեմ ձեւաչափով, քանի որ թե՛ մեր երկրի ներսում եւ թե՛ արտերկրում այս թեմայի շուրջ բազմաթիվ բամբասանքներ են շրջանառվում։ Մենք պետք է քննարկենք, թե ինչպես է հարկավոր շրջանցել ծագած այդ խնդիրները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Պաշտպանական արդյունաբերությանը վերաբերող բազմաթիվ չլուծված հարցեր դեռ մեր օրակարգում են։ Կարեւորագույնը, իհարկե, F-35 մակնիշի ռազմական օդանավերի հարցն է։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այս հարցում, ի տարբերություն Թուրքիայի, Միացյալ Նահանգները պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պարզապես չի կատարել»,- հայտարարել է Էրդողանը։

Էրդողանի համոզմամբ՝ այս հարցում եւս մեղավորը ամերիկացիներն են, որոնք հրաժարվում են C-400-ների ամերիկյան համարժեքը՝ Patriot համակարգերը, Անկարային վաճառելուց։

«Այս հարցում եւս ամերիկացիները չկատարեցին իրենց խոստումները։ Երբ նրանք դուրս բերեցին մեր երկրում տեղակայված Patriot համակարգերը, մենք ստիպված էինք համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ՝ քայլեր ձեռնարկելով C-400 համակարգերի ձեռքբերման ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը։ ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունները՝ ԱՄՆ-ն եւ Նիդերլանդները, Թուրքիայի տարածքում տեղակայված Patriot հակաօդային համակարգերը դուրս էին բերել 2015-ին, ինչը արժանացել էր Անկարայի կոշտ քննադատությանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան առաջին պլան պետք է մղի թուրք-ամերիկյան հարաբերությունները, խոսի տարաձայնություններն անցյալում թողնելու հնարավորության մասին:

«Թուրքիան շարքային երկիր չէ, դաշնակից պետություն է»,- ընդգծել է Էրդողանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
27 մահ ականի պայթյունից
հաջորդը
Վանի հայկական վանքը ախոռի է վերածվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն