• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վանի հայկական վանքը ախոռի է վերածվել

aliq 21:28 | 14.06.2021
aliq 21:28 | 14.06.2021
The church of St Thomas Van

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված եւ անմխիթար վիճակում է։ Գանձ որոնողների եւ վատ կլիմայական պայմանների պատճառով զգալիորեն վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։

Ըստ Ermenihaber-ի, հակառակ թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ հորդորների, վանական համալիրը բարեկարգելու եւ պահպանելու համար դեռեւս որևէ միջոց չի ձեռնարկվել:

Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին Վանա լճի անմիջական հարեւանությամբ՝ ծովի մակերեւույթից 2000 մետր բարձրության բլրի գագաթին է։

Կայքը նշել է, որ կիսավեր լինելու պատճառով այսօր նաեւ զբոսաշրջիկների կողմից անտեսված պատմական կառույցը վերականգնվելու եւ համապատասխան խնամքի դեպքում կարող է զբոսաշրջության կարեւոր կենտրոնի վերածվել։ Հայկական վանքի տարածքը մի կողմից գանձ որոնողների թիրախում է, մյուս կողմից ամռանը անասունների համար ժամանակավոր գոմի է վերածվում:

Ավելի վաղ թուրքական NTV լրատվական կայքը հայտնել էր մեկ այլ հայկական վանական համալիրի՝ այժմյան Թուրքիայի արեւմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքի լքված ու անմխիթար վիճակի մասին:

Կայքը նշել է, որ աղյուսաշեն վանքի տարածքը, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է եւ ամբողջովին խոտերով ծածկված: Տեղի բնակիչները վանքի ամբողջ տարածքը աղբավայրի են վերածել: Այդուհանդերձ, բնակիչները վանական համալիրի վերականգնման եւ այն զբոսաշրջային կենտրոնի վերածելու հարցով դիմել են Քոջաելիի քաղաքապետարան: Ըստ NTV կայքի՝ առաջիկայում վանքը կվերականգնվի:

Աքմեշեի (Արմաշ) գյուղապետ Ռահիմ Վարոլը նշել է, որ Արմաշի դպրատունը Թուրքիայի ամենահին դպրատներից մեկն է:

Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը հիմնադրվել է 1416-ին: Նախքան Արմաշ գյուղի հիմնումը բնակավայրը եղել է հունաբնակ: 1416-ին հույները հրդեհել եւ լքել են այն, եւ այդտեղ են հաստատվել Մարաշից գաղթած ու հարեւանությամբ ապաստանած հայերը: Տեղանունը «Մարաշի» տարափոխված վերաձայնությունն է:

Մինչեւ Կ. Պոլսի հայոց պատրիարքության ստեղծումը (1461) Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանքը եղել է Արեւելյան Թրակիայի վանական կենտրոնը: 18-րդ դարում վանքի տարածքում հիմնվել է մատենադարանի շենքը, իսկ 1804-ին Չակր Հասանն իր թշնամուն ապաստան տալու համար իբրեւ վրիժառություն ավերել է վանքը: 1820 թվականին վանքը վերակառուցվել է, 1864-ին ստեղծվել է տպարան: Կ. Պոլսի հայոց պատրիարք (1888–1894) Խորեն Աշըգյանը չի հրաժարվել Արմաշի վանքը «թրքահայոց Վենետիկը» դարձնելու նվիրական ծրագրից եւ 1889-ին պատմական համալիրի տարածքում հիմնել է դպրատունը: Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին վանքը եղել է նաեւ գրչության կենտրոն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ հանդիպման օրակարգում
հաջորդը
Ֆրանսիան հարգալից ու պարտավորեցնող հարաբերությունների կողմնակից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն