• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանդիպումը կառուցողական եւ արդյունավետ են համարել

aliq 13:11 | 15.06.2021
aliq 13:11 | 15.06.2021
Biden & Erdogan

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում իրենց հանդիպումից:

Բայդենը կառուցողական է որակել Էրդողանի հետ հանդիպումը:

«Մենք դրական եւ արդյունավետ հանդիպում ենք անցկացրել: Մեր երկու երկրները մեծ ծրագրեր ունեն: Մեր թիմերը կշարունակեն քննարկումները: Վստահ եմ, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները միասին իրական առաջընթացի կհասնեն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը շատ «կառուցողական եւ արդյունավետ» է եղել։

«Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում անլուծելի որեւէ խնդիր չկա։ Առաջիկայում մեր համագործակցությունն ավելի կընդլայնվի։ Բայդենի հետ հանդիպումը մեր հարաբերությունների շարունակականության տեսանկյունից դրական էր։ Ես նրան հրավիրեցի Թուրքիա, նա էլ չբացառեց այցը»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանն անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի եւ ամերիկյան F-35 կործանիչների թեմային։

Հայոց  ցեղասպանության թեմայով Բայդենի հետ քննարկման մասին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Էրդողանը պնդել է, որ դա ընդհանրապես օրակարգում չի եղել։ Մինչդեռ երեկ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելիս, Էրդողանը հայտարարել էր․ «Ապրիլի 24-ը մեզ համար, ցավոք, շատ ցավոտ գործընթաց է։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի: Թուրքիան շարքային երկիր չէ, դաշնակից պետություն է»։

Բրյուսելից Էրդողանը մեկնել է Բաքու: Էրդողանին եւ նրա տիկնոջը՝ Էմինեին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը եւ այլ պաշտոնատար անձինք:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանն այցելելու է Արցախյան վերջին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի, այնուհետեւ՝ Շուշի, որտեղ նրան կդիմավորի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ատելության եւ անցյալի միջեւ ընտրությունից անդին
հաջորդը
Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին համաձայնագիր կստորագրեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն