• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դատապարտել Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

aliq 20:10 | 16.06.2021
aliq 20:10 | 16.06.2021
Biden & Putin

Ժնեւում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց հայ եւ շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի անդամներ հավաքվել են La Grange առանձնատան դիմացի հրապարակում եւ գերտերությունների ղեկավարներին հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի եւ Արցախի դեմ ակնհայտ ագրեսիան եւ նրանցից պահանջել  գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Ըստ «Արմենպրես»-ի՝ Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու փաստին եւ նշել, որ միջազգային հանրությունը սպասում է հետագա գործնական քայլերին:

Ցուցարարները խոսել են Արցախյան վերջին պատերազմի արհավիրքների մասին՝ նշելով, որ Արցախը մարդկային, տարածքային եւ մշակութային արժեքներ է կորցրել, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիա դրսեւորել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի ժողովրդի հանդեպ՝ սպառնալով նրանց անվտանգությանը: Դրա վկայությունն է մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի՝ տարբեր ուղղություններով Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցումը:

Ժնևում մեկնարկած բանակցությունները նեղ և ընդլայնված կազմով են, ամփոփիչ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ: Նեղ կազմով հանդիպմանը ներկա են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բանակցությունները կտեւեն 4-5 ժամ:

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Վլադիմիր Պուտինը  Ջո Բայդենի հետ հանդիպման մեկնարկին հույս է հայտնել, որ ամերիկացի պաշտոնակցի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն:

Նա Բայդենին շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: «Ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակվել են շատ հարցեր, որոնք բարձր մակարդակով քննարկում են պահանջում»,- ընդգծել է Պուտինը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Անսահման առավելություններ Հայաստանի համար»
հաջորդը
Պատվաստվել եւ տոնել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն