• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նիդերլանդները բարձրաձայնել է ԼՂ հիմնախնդրի մասին

aliq 11:30 | 17.06.2021
aliq 11:30 | 17.06.2021
The States General of the Netherlands

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում խորհրդարանի անդամների եւ ԱԳ նախարար Սիգրիդ Կաախի միջեւ մանրամասն քննարկում է ծավալվել Արցախյան վերջին պատերազմի եւ հետագա զարգացումների շուրջ։

Նիդերլանդների տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները վերոնշյալ քննարկման ընթացքում ԱԳ նախարարին տասնյակ հարցեր են ուղղել Արցախյան վերջին պատերազմի հետեւանքների եւ դրանց վերացման, ԵՄ-Ադրբեջան համագործակցության դադարեցման, պաշտոնական Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու,  Թուրքիայի դերի եւ այլ թեմաների վերաբերյալ։

Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարար Սիգրիդ Կաախն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացին, Արցախյան վերջին պատերազմին, հետագա զարգացումներին եւ հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։

Նամակում Սիգրիդ Կաախը վերահաստատել է միջազգային միասնական գործողությամբ ի նպաստ հակամարտության վերջնական կարգավորման Նիդերլանդների դիրքորոշումը՝ մտադրություն հայտնելով շարունակել ԵՄ եւ ԵԱՀԿ շրջանակներում տարվող աշխատանքները:

Սիգրիդ Կաախը վերահաստատել է նիդերլանդական կողմի դիրքորոշումը, որ բոլոր ռազմագերիները անհապաղ պետք է հայրենադարձվեն՝ նշելով, որ Նիդերլանդները շարունակելու է հարցի բարձրաձայնումը։

Նամակում նաեւ անդրադարձ կա թշնամանք հրահրող այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը:

Սիգրիդ Կաախը վերահաստատել է մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը եւ շեշտել տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղման կարեւորությունը, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու անհրաժեշտությունը:

Նախարարը անդրադարձել է հակամարտության հետեւանքով տուժածներին մարդասիրական օգնության հատկացման հարցին եւ սահմանազատման ու վստահության վերականգնման հարցերում ԵՄ հնարավոր աջակցությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Համատեղ հայտարարություն ռազմավարական կայունության վերաբերյալ
հաջորդը
Ձեռքեր համբուրող ընտրազանգվածի հույսով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն