• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դատապարտելի եւ սադրիչ

aliq 16:01 | 18.06.2021
aliq 16:01 | 18.06.2021
MFA Yerevan

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտելի եւ սադրիչ է անվանել Շուշիում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը եւ Թուրքիայի նախագահի՝ Ադրբեջանի խորհրդարանում հնչեցրած ելույթը՝ ընդգծելով, որ դրա ամբողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։

«Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների»,- ասված է հայտարարությունում:

ՀՀ ԱԳՆ-ն նշել է՝ Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ «գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի եւ զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ»։

Արտգործնախարարությունը մտահոգիչ է համարել նաեւ երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։

Արտգործնախարարությունը շեշտել է, որ վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ «Այս պարագայում արժանի է հիշատակման այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են եւ չեն կարող ունենալ որեւէ միջազգային լեգիտիմություն»։

ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ համընդհանուր եւ անբաժանելի անվտանգության սկզբունքը, «այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք»։

«Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում Թուրքիայի նախագահի հնչեցրած առաջարկները երեսպաշտ եւ ապակողմնորոշող են»,- նշել է ԱԳՆ-ն։

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ լուրջ մարտահրավեր են միջազգային եւ տարածաշրջանային խաղաղությամբ եւ անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, որ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքում ձեռք բերված իրողությունները չեն կարող տեւական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից եւ հայ ժողովրդից:

Պաշտոնական Բաքուն անընդունելի է որակել Շուշիում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված հռչակագրի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության քննադատությունը՝ նշելով, թե «Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի գիտակցում, որ հենց իր ռեւանշիստական դիրքորոշումն է հակասում հայ ժողովրդի շահերին»։

Բաքուն նշել է, թե Հայաստանի անզիջում դիրքորոշումը լրջագույն խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ճանապարհին։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»: Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիեւն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցությունը: Պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հերթական համատեղ զորավարժություններ
հաջորդը
Փարիզի եւ Անկարայի միջեւ «հրադադար» է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն