• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Ականատես» դիտորդական առաքելության ամփոփիչ հայտարարությունը

aliq 00:14 | 22.06.2021
aliq 00:14 | 22.06.2021
Akanates logo

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտարկում։

Առաքելության շրջանակում ներգրավվել է 580 դիտորդ, որոնք դիտարկել են 300 ընտրատեղամաս Հայաստանի ողջ տարածքում։ Ներգրավվել է նաեւ շրջիկ դիտորդներից բաղկացած 22 խումբ, որոնք այցելել են ընտրանքից դուրս գտնվող ավելի քան 150 ընտրատեղամաս, ինչպես նաեւ դիտորդներ, որոնք հսկել են 33 Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։

2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումն իրականացվել է պատահական ներկայացուցչական ընտրանքի հիման վրա եւ ներառել է ձայների զուգահեռ հաշվարկ (ՁԶՀ):

ՁԶՀ-ն հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափելու քվեարկության օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը եւ արդյունքների ամփոփումը, ինչպես նաեւ քվեների բաշխումը:

Թեեւ դիտորդությունը չի ծածկում երկրի բոլոր ընտրական տեղամասերը՝ ընտրանքի վրա հիմնված ՁԶՀ մեթոդը թույլ է տալիս խոսել ընտրական գործընթացի եւ ստացված արդյունքների մասին համապետական մակարդակով։ Այն կարող է վերահաստատել կամ հարցականի տակ դնել քվեարկության արդյունքները՝ նպաստելով ընտրությունների հրապարակված արդյունքների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը կամ ընդհակառակը՝ վերհանելով հնարավոր խնդիրները։

«Ականատեսի» դիտարկման համաձայն՝ քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, անցել է քաղաքացիների շահագրգիռ եւ ակտիվ մասնակցության պայմաններում։ Գործընթացները հիմնականում իրականացվել են կազմակերպված, սահուն, առանց կոպիտ խախտումների։ Այդուհանդերձ, նկատվել է որոշակի լարվածություն զգալի թվով տեղամասերում՝ հիմնականում կապված կողմնակի անձանց ներկայության, ուղղորդումների, տեղամասերում առանձին կուսակցությունների վստահված անձանց թույլատրելի քանակի գերազանցման եւ վերահսկելի քվեարկության դեպքերի հետ։ Թեեւ ընտրախախտումներում նկատվել է տարբեր կուսակցությունների եւ դաշինքների («Պատիվ ունեմ»,  «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք», Հայ ազգային կոնգրես, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») ներկայացուցիչների մասնակցություն, դեպքերի ճնշող մեծամասնության պատասխանատուն եղել են  «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։

Մանրամասն՝ հղումով

արտահերթ ընտրություններ 2021
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տարհանել են զոհված զինծառայողների եւս 3 աճյուն
հաջորդը
ԱՄՆ հորդորը ՀՀ քաղաքական բոլոր ուժերին

Նման հոդվածներ

8-րդ գումարման խորհրդարանի կազմը

17:55 | 22.07.2021

Մանդատից հրաժարվել է 20 թեկնածու

18:54 | 21.07.2021

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

16:03 | 20.07.2021

Քոչարյանը հրաժարվել է մանդատից

22:38 | 19.07.2021

ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը

21:37 | 17.07.2021

ՍԴ-ն հուլիսի 9-ին կքննի դիմումները

17:49 | 05.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն