• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրամիության կոչը Հայաստանի քաղաքական ուժերին

aliq 13:57 | 22.06.2021
aliq 13:57 | 22.06.2021
European Union

ԵՄ խոսնակ Էրիկ Մեյմերը հայտարարություն է տարածել Հայաստանում հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ըստ որի՝ Եվրոպական միությունը հայտնել է, որ հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին:

«Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ եւ, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, եւ հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական»,- նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:

Մեյմերը հայտարարել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, այդուհանդերձ, ընդգծել է՝ քարոզչության բացասական տոնայնությունը եւ հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացումը: Առաքելության ընդգծմամբ՝ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ամբողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում: Դիմում-բողոքները կամ հայցադիմումները  մանրակրկիտ եւ արդյունավետ եղանակով քննության պետք է առնվեն` կիրառելով Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերը:

«Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի եւ կառավարության հետ: Բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք միավորել ջանքերը եւ համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական միությունը պատրաստ է է՛լ ավելի ամրապնդելու ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները եւ աջակցելու Հայաստանին՝ կյանքի կոչելու երկրում կարեւոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում:

արտահերթ ընտրություններ 2021
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շուշեցին Ջերմուկում տիկնիկներ է գործում
հաջորդը
Արցախցի տղան գրանցվեց Դյուցազնագրքում

Նման հոդվածներ

8-րդ գումարման խորհրդարանի կազմը

17:55 | 22.07.2021

Մանդատից հրաժարվել է 20 թեկնածու

18:54 | 21.07.2021

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

16:03 | 20.07.2021

Քոչարյանը հրաժարվել է մանդատից

22:38 | 19.07.2021

ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը

21:37 | 17.07.2021

ՍԴ-ն հուլիսի 9-ին կքննի դիմումները

17:49 | 05.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն