• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աջակցել հայկական ժողովրդավարությանը

aliq 14:55 | 26.06.2021
aliq 14:55 | 26.06.2021
Joseph Jean-Pierre Marc Garneau

Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում Կանադայի դեսպան եւ Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը հատուկ առաքելություն կիրականացնի՝  ուսումնասիրելու համար՝ ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական ժողովրդավարությանը:

Հատուկ հանձնակատարը առաքելության ընթացքում կուսումնասիրի՝ ինչ քայլերով Կանադան կարող է աջակցել հայկական քաղաքացիական հասարակության ջանքերին, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները:

Առաքելության նպատակն է ամրապնդել կանադական հասարակության աջակցությունը ի շահ հայկական ժողովրդավարության, ավելացնել ՀՀ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ ինստիտուտներում եւ խթանել երկրի տնտեսական զարգացումը:

«Ուժեղ ժողովրդավարությունը Հայաստանում տարածաշրջանի կայունության կարեւոր գործոններից է: Հատուկ հանձնակատար Դիոնը մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողություններին»,- նշել է Կանադայի արտգործնախարարը:

Մարկ Գարնոն ընդգծել է, որ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ Դիոնի հիմնարար գիտելիքները կօգնեն առաքելությունը հաջող իրականացնելու համար:

Ստեֆան Դիոնի աշխատանքը կշարունակվի մի քանի ամիս, որի ընթացքում նա առցանց խորհրդակցություններ կիրականացնի Կանադայում՝ հետաքրքրված կողմերի եւ Հայաստանի գործընկերների, քաղհասարակության խմբերի, մասնավոր սեկտորի եւ ԶԼ միջոցների ներկայացուցիչների հետ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմի եւ խաղաղության արանքում. Մարիամ Դաբաղյան
հաջորդը
Պայմանավորվածություն ձեռք բերելու ժամանակն է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն