• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միջամտում է միայն անդառնալի վտանգի դեպքում

aliq 15:49 | 28.06.2021
aliq 15:49 | 28.06.2021
European Court of Human Rights

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը հորդորել է զերծ մնալ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ապօրինի դատապարտվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից՝ հաշվի առնելով խնդրի գերզգայունությունը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը միաժամանակ հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ՄԻԵԴ-ում ՀՀ Կառավարության նախաձեռնած միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված եւ հանրային բաց աղբյուրներից ի մի բերված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայում շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում Արցախյան վերջին պատերազմի հետևանքով գերեվարված եւ միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմամբ մինչ օրս Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Զուրկ է որեւէ իրավական հիմքից

ՀՀ Կառավարության դիրքորոշումն անփոփոխ է՝ ներկայում Ադրբեջանում ապօրինաբար պահվողները ռազմագերիներ եւ առեւանգված քաղաքացիական անձինք են եւ օգտվում են 1949-ի Ժնեւի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։ Գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որեւէ իրավական հիմքից եւ բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։

Ավելին՝ Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման ամբողջ գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմնարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպտագույն խախտումներով։

Բազմիցս հավաստվել է

«Մասնավորապես թե´ մարդու իրավունքների միջազգային իրավունքի եւ թե´ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո քրեական հետապնդման ենթարկվող անձինք պետք է օգտվեն արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներից, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվել ներկայացված մեղադրանքի բնույթի եւ հիմքի մասին, բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, պաշտպանել իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, օգտվել թարգմանչի անվճար ծառայությունից եւ այլն։ Նշված իրավական պարտադիր երաշխիքները ակնհայտորեն խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը բազմիցս հավաստվել է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի կողմից»,- ընդգծված է հայտարարությունում։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին՝ նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, վերջիններիս ազատ արձակելու կամ նրանց իրավունքները այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։

Միակ հրատապ միջոցը միջանկյալ միջոց կիրառելն է

ՄԻԵԴ-ում ՀՀ գրասենյակի ներկայացուցիչը շեշտել է, որ ՄԻԵԴ-ի իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի եւ կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ուստի ՄԻԵԴ-ը զերծ է մնում տվյալ անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։

«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայում իրավասու պետական մարմինների եւ շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում հնարավոր արդյունավետ գործիքակազմներին դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որեւէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով»,- նշված է հայտարարությունում։

Նախքան որեւէ քայլ ձեռնարկելը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շեշտել է, որ ընթացող միջազգային իրավական գործընթացները բարդ եւ բազմաշերտ բնույթ ունեն, իսկ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են ցանկացած պատեհ-անպատեհ առիթ օգտագործել իրենց կողմից նախաձեռնված շինծու քրեական հետապնդումները «օրինակացնելու» նպատակով, ուստի Գրասենյակը խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձի կամ իրավապաշտպան կազմակերպության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել եւ վերջիններիս հորդորել է նախքան որեւէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել եւ դրանք համաձայնեցնել Գրասենյակի հետ։

Ավելի վաղ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարել էր, որ պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել հայ ռազմագերիներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատվաստվել է 58618 մարդ
հաջորդը
Պորտասարի անունը նորից կփոխվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն