• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էրդողանը չեղարկել է Ստամբուլյան կոնվենցիան

aliq 20:22 | 29.06.2021
aliq 20:22 | 29.06.2021
Istanbul Convention

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարին աջակցող Ստամբուլյան կոնվենցիան։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը այդ առթիվ հանդես կգա հատուկ հայտարարությամբ, որը կհրապարակվի Էրդողանի որոշման ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ հուլիսի 1-ից առաջ։

Կուսակցության ներկայացուցիչները մերժել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առընթեր «Կանանց նկատմամբ բռնության պատճառների ուսումնասիրման» հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերն ու հիմնել սեփական «ստվերային» հանձնաժողովը, որի աշխատանքներն էլ կամփոոփվեն վերոհիշյալ հայտարարության մեջ։

Ընդդիմադիր պատգամավորները հանձնաժողովի կազմից դուրս գալու պատճառ նշել էին դրանում երկխոսության բացակայությունն ու պետության հրավիրած անձանց հանցավոր հայտարարությունները։

Պաշտոնական տեղեկանք

Ստամբուլի կոնվենցիան (կամ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն) 2011-ի մայիսի 11-ին Ստամբուլում ստորագրված Եվրոպայի Խորհրդի միջազգային համաձայնագիր է, որի նպատակն են հռչակվել կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելումն ու պայքարը։ 2019-ի  մարտի դրությամբ Ստամբուլի կոնվենցիան ստորագրել են Եվրոպայի Խորհրդի անդամ 46 երկիր եւ Եվրոպական միությունը։

2012-ի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց կոնվենցիա, որն ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից։

Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական եւ կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության։ 2018-ի հուլիսի 27-ին Բուլղարիայի Սահմանադրական դատարանը Ստամբուլի կոնվենցիան պաշտոնապես հակասահմանադրական է ճանաչել։

Եվրոպայի Խորհրդի անդամ Ռուսաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են կոնվենցիան ընդունելուց։

ՀՀ Կառավարությունը 2017-ի դեկտեմբերի 28-ի նիստում հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը, սակայն կոնվենցիան դեռ չի վավերացվել: 2019-ին կոնվենցիայի հաստատման շուրջ ծավալվող հանրային քննարկումների ընթացքում հնչել են ինչպես կողմ, այնպես էլ դեմ կարծիքներ։

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց սկսելուց առաջ ՀՀ Կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով` դրա վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար:

Վենետիկի հանձնաժողովը եզրակացության մեջ նշել է, որ այդ կոնվենցիայում չկան այնպիսի դրույթներ, որոնց վերաբերյալ կարելի է ասել, թե դրանք «հակասում են» ՀՀ Սահմանադրությանը։ Ընդհակառակը, Ստամբուլյան կոնվենցիայի հիմնական պարտավորությունը, այսինքն՝ կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի և ընտանեկան բռնության կանխարգելումը եւ դրա դեմ պայքարը, արդեն իսկ բխում է Սահմանադրությունից եւ մարդու իրավունքների մասին այլ պայմանագրերից, որոնց մասնակից կողմ է Հայաստանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բելառուսը լքում է «Արեւելյան գործընկերություն»-ը
հաջորդը
200 հազար հնդիկ զինծառայող՝ Չինաստանի սահմանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն