• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ավելի քան 1,5 միլիոն հարց Պուտինին

aliq 18:01 | 30.06.2021
aliq 18:01 | 30.06.2021
V. Putin

Ըստ «Ռոսիա-24» հեռուստաալիքի՝ «Ուղիղ կապ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի նախապատրաստման շրջանում Ռուսաստանի նախագահին հասցեագրված 1 574 581 դիմում է ստացվել: 675230 դիմում ստացվել է զանգերի կենտրոնի, 338 856 հարց՝ SMS-ի կամ MMS-ի, 131 706-ը՝ ծրագրի կայքի, եւ 106 865-ը՝ «Մոսկվա՝ Պուտինին» շարժական հավելվածի միջոցով: Եվս 321 934 դիմում ստացվել է սոցիալական ցանցերով:

Այս պահին ընթանում է Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապը, որի ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, «Մոսկվա՝ Պուտինին» սոցիալական շարժական հավելվածի միջոցով ցանկացած ռուսաստանցի կարող է հարց ուղղել ՌԴ նախագահին՝ եթերի ժամանակ ստուդիայի հետ ուղիղ տեսակապի դուրս գալով: Հարցերը միաժամանակ ընդունվում են նաեւ կապի այլ միջոցներով:

«Ուղիղ կապ 2021»-ի ժամանակ Վլադիմիր Պուտինը արդեն հասցրել է հայտնել, որ պատվաստվել է «Սպուտնիկ V»–ով՝ ընդգծելով, որ իրեն խնդրել էին չնշել պատվաստանյութի անունը՝ մրցակցությունից խուսափելու համար։ «Զինված ուժերը պատվաստվում են «Սպուտնիկով», իսկ չէ՞ որ ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ»,- ասել է նա։

Պուտինը նաեւ ՌԴ տարածաշրջանների նահանգապետներին խորհուրդ է տվել իր օրինակյով անցկացնել սեփական ուղիղ կապերը, ինչը տեղական իշխանություններին կօգնի ճշտելու քաղաքացիներին հուզող հարցերը, առաջնահերթությունները, աշխատանքը տարբեր ոլորտներում:

ՌԴ նախագահը ուղիղ կապի ընթացքում պատասխանել է նաեւ մեկ շաբաթ առաջ ռուսական ռազմածովային ուժերի եւ օդանավերի՝ բրիտանական Defender հածանավի կուրսի ուղղությամբ արձակած նախազգուշական կրակոցների մասին հարցին:

Նա հայտարարել է, որ եթե անգամ Ղրիմի մոտ խորտակեին բրիտանական ռազմանավը, աշխարհը չէր հայտնվի երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, որովհետև նրանք, ովքեր նման քայլերի են դիմում, գիտեն, որ չեն կարող հաղթանակած դուրս գալ այդ պատերազմից: Պուտինը սադրանք է համարել միջադեպը՝ պնդելով, որ դրա հետևում կանգնած են Լոնդոնն ու Վաշինգտոնը։

Հիշեցնենք՝ Մոսկվայի պնդմամբ բրիտանական ռազմանավը խախտել է Ռուսաստանի սահմանը, Լոնդոնն էլ հայտարարել է, թե նավը խաղաղ անցնում էր Ուկրաինայի ջրային տարածքով՝ այսպիսով վերահաստատելով, որ Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք չի ճանաչում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը՝ ՀՀ քաղաքացի
հաջորդը
Ծանր հիվանդությունից բուժվող հարաբերություններ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն