• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Չինաստանը բաց է եւ դրա շնորհիվ՝ անկախ

aliq 20:00 | 30.06.2021
aliq 20:00 | 30.06.2021
Jianmin Jia

«2017 թվականին Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ ազգային համագումարն ընդունել է նոր հայեցակարգ՝ արդիականացման «չինական մոտեցում», համաձայն որի՝ երկիրը, անկախ որեւէ միջամտությունից կամ ազդեցությունից, կորոշի՝ տնտեսական զարգացում ապահովելու համար քաղաքական ինչ համակարգ որդեգրել»,- China Daily պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է Հոնգ Կոնգի (Շենժեն) համալսարանի պրոֆեսոր Ջիանմին Ջիան։

Նախկինում Չինաստանը բախվեց նույն այն խնդրին, ինչին այսօր շատ այլ երկրներ են բախվում: Ժամանակին Չինաստանն Արեւմուտքից սովորելու նպատակով բացել էր իր դռները արտաքին աշխարհի առաջ՝ միեւնույն ժամանակ պաշտպանելով իր մշակույթը արեւմտյան չափազանց մեծ ազդեցությունից:

Բայց Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրների համար, որոնցից շատերը գաղութային տիրակալներից անկախություն ձեռք բերեցին միայն Երկրորդ աշխարհամարտից հետո, դժվար էր հավասարակշռություն պահպանել բաց քաղաքականության եւ իրենց մշակույթներն ու ավանդույթները պահպանելու միջեւ:

Ճիշտ է, տեղական քաղաքական կուսակցություններն առաջնային դեր ունեցան այս երկրների ազատագրման համար, սակայն նրանց առաջնորդներից շատերը, որ հաճախ արեւմտյան համալսարանների շրջանավարտներ էին, իրենց նորանկախ երկրներում որդեգրեցին արեւմտյան ոճի քաղաքական համակարգեր: Եվ քանի որ արեւմտյան քաղաքական համակարգերը հարմար չէին իրենց երկրներում գոյություն ունեցող պայմաններին, դրանցից շատերը չկարողացան տնտեսական զարգացում ապահովել եւ մինչ օրս աղքատ են:

Այնուամենայնիվ, որոշ հաջող փորձեր արվել են արեւմտյան մոդելից կախում չունեցող զարգացման ուղիներ ուսումնասիրելու ուղղությամբ: Չինաստանի զարգացման մոդելը դրանցից մեկն է: Բարեփոխումների եւ 1978-ին բաց քաղաքականության իրականացման պահից ի վեր Չինաստանն ապահովել է կայուն զարգացում, հատկապես երեք ճակատներում:

Նախ Չինաստանը ունեցել է տնտեսական արագ աճ եւ դարձել աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությամբ երկիրը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով՝ 1980-ականների սկզբի 300 դոլարից անցյալ տարի հասցնելով այն ավելի քան 10000 դոլարի։ Միջին եկամուտներ ունեցողների խումբն այժմ կազմում է մոտ 400 միլիոն մարդ կամ ընդհանուր բնակչության մոտ 30 տոկոսը:
Նաեւ իր ճկունության շնորհիվ Չինաստանի տնտեսությունը խստորեն չտուժեց ո՛չ 1997-ի Ասիական, ո՛չ էլ 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամերի պատճառով: Այն միակ խոշոր տնտեսությունն է, որն արագ վերականգնվեց Քովիդ-19 համաճարակի ազդեցությունից հետո եւ 2020-ին դրական աճ արձանագրեց:

Երկրորդ՝ վերջին տասնամյակներին Չինաստանը պահպանել է սոցիալական կայունությունը: Շատերը կարող են վիճել, որ սոցիալական կայունությունը սերտորեն կապված է տնտեսական աճի հետ: Բայց նույնիսկ աշխարհի ամենահզոր տնտեսությունը եւ միակ գերտերությունը՝ Միացյալ Նահանգները, հաճախակի սոցիալական անկարգությունների վայր են դառնում, որոնք մասամբ կապված են աճող ռասիզմի, պոպուլիզմի եւ եկամուտների անհավասար բաշխման հետ:

Դրան հակառակ՝ Չինաստանը վերջին չորս տասնամյակներին վերացրել է աղքատությունը ավելի քան 800 միլիոն մարդու կյանքում, որը նպաստել է աղքատության 75 տոկոսով կրճատման համաշխարհային ցուցանիշին:

Երրորդ՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) ղեկավարությամբ երկրի քաղաքական համակարգը առաջընթաց է ապրել ժամանակի ընթացքում: ՉԿԿ-ն տապալել է ֆեոդալիզմը՝ չվախենալով Արեւմուտքից նոր գաղափարներ ու համակարգեր փոխառելուց։ Ավելին՝ դրանք հարմարեցրել է տեղական պայմաններին:

Բայց կուսակցությունը երբեք չի մոռացել իր նախնական նպատակը եւ Արեւմուտքին ինտեգրված լինելու հետեւանքները։ Այսինքն՝ արտաքին աշխարհից սովորելով ավելի լավ պաշտպանել անկախությունն ու չվտանգել այն:

1991-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, Արեւմուտքը հաղթականորեն հայտարարեց, որ արեւմտյան ժողովրդավարությունը աշխարհի լավագույն քաղաքական համակարգն է, եւ արեւմտյան որոշ երկրներ, մասնավորապես ԱՄՆ-ը ջանք չխնայեց ցույց տալու, որ Չինաստանի քաղաքական համակարգը սպառնալիք է «ժողովրդավարության համար»:

Այնուամենայնիվ, փաստն այն է, որ քաղաքական այս համակարգը Չինաստանի ընտրությունն է՝ համահունչ իր պայմաններին։ Բայց դա չի նշանակում, որ այն անպայմանորեն հակասում է արեւմտյան քաղաքական համակարգին: Որպես բաց կուսակցություն՝ ՉԿԿ-ն ուրախ է ողջունելու ամենայն նորը՝ հավատարիմ մնալով իր ձգտումներին, եւ դրա շնորհիվ է Չինաստանը նշանակալից ձեռքբերումներ ունեցել:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԼՂ իրավիճակը ուշադրության կենտրոնում
հաջորդը
Եվս մեկ կորսված ամառ Բոդրումում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն