• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Մենք քսան տարի խաբկանք ունեցած ենք

aliq 14:00 | 05.07.2021
aliq 14:00 | 05.07.2021
Grigor Khotanian

«Հայացք դրսից» խորագրով ներկայացնում ենք Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ԱՄՆ-ի պաշտոնաթերթ «Մասիս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Խոտանյանի պատասխանները «Ալիք Մեդիայի» հարցաշարին։

Ավելի քան քսան տարի ստատուս քվոն գրեթե անխափան պահպանելուց հետո ինչո՞ւ եւ ինչպե՞ս հնարավոր եղավ 2020-ի 44-օրյա պատերազմը։

Ճիշդ է որ, 20 տարի պահած ենք իրավիճակը: Սակայն այդ ժամանակամիջոցին պատշաճ ձեւով չենք պատրաստուած պատերազմի, որ վերջին տասնամեակին գրեթէ դարձած էր անխուսափելի: Մենք բաւականացած ենք յայտարարելով, որ Հայաստանի բանակը տարածաշրջանի ամենէն մարտունակ բանակն է, սակայն այդ մէկը իրականութիւն դարձնելու համար գործնական քայլեր չեն առնուած:

Վերջերս Սթոքհոլմի մէջ գործող Միջազգային Խաղաղութեան Հիմնադրամը հրապարակեց ուսումնասիրութիւն մը, ուր ի յայտ կու գայ, թէ 1998-2020 տարիներուն Հայաստան ձեռք ձգած է 616 միլիոն տոլարի զէնք, որուն 250 միլիոնը՝ 2019-ին: Նոյն ժամանակամիջոցին Ատրպէյճան սպառազինութեան վրայ ծախսած է 8 անգամ աւելի՝ 4.1 միլիառ տոլար:

Դիւանագիտական գետնի վրայ եւս մենք չենք կարողացած ապահովել միջազգային հանրութեան աջակցութիւնը: Մինսքի խումբի կողմէ սեղանի վրայ դրուած բոլոր առաջարկներու գլխաւոր բաղադրիչը եղած է եօթը շրջաններու վերադարձը Ատրպէյճանին՝ առանց Արցախի կարգավիճակի յստակեցման:

Ես համաձայն չեմ, որ քսան տարի պահած ենք «սթաթիւս քոն», ու յանկարծ ամէն ինչ փոխուեցաւ, ու պատերազմը անակնկալ էր: Մենք քսան տարի այն խաբկանքը ունեցած ենք, թէ Ռուսաստանն ու այլ մեծ պետութիւններ տարածաշրջանէն ներս լայնածաւալ պատերազմ չեն արտօներ, իսկ որեւէ բռնկում կ՚ըլլայ կարճատեւ, ինչպէս որ պատահեցաւ 2016-ի քառօրեայ պատերազմի ընթացքին: Այս անգամ կանխատեսումները սխալ դուրս եկան, եւ պատերազմը տեւեց շատ աւելի երկար, քան դիմադրելու համար մեր ունեցած կարողութիւնները:

Կարելի՞ էր արդյոք պատերազմը կանխել կամ կանգնեցնել ընթացիկ խելամիտ որեւէ հանգրվանում։

Պատերազմը կանխելու երկու ձեւ կար: Առաջինը՝ վերադարձնել եօթը շրջանները, սակայն այդ «ծանր բեռին» տակ մտնելու պատրաստ չէր Հայաստանի ոչ մէկ ղեկավար: Երկրորդը՝ կարողանալ ռազմական հաւասարակշռութիւն հաստատել Ատրպէյճանի հետ: Սակայն, ինչպէս տեսանք, պատերազմի առաջին օրերէն յայտնի դարձաւ, որ ռազմադաշտի վրայ թշնամին ունի օդային մեծ առաւելութիւն, մանաւանդ որ խաղի մէջ մտաւ նաեւ թրքական գործօնը, որու հաշիւը չէինք ըրած:

Ինչ կը վերաբերի որեւէ հանգրուանի կանգնեցնել զայն, հոս պէտք է յիշենք, որ վարչապետը, իր մօտ հրաւիրելով բոլոր կուսակցութիւնները ու բացատրելով գետնի վրայ տիրող իրավիճակը, ըսաւ, որ պատերազմը կանգնեցնելու համար պէտք է ընդունինք մեզի առաջարկուող խիստ ծանր պայմաններ: Կուսակցութիւններու ներկայացուցիչները այդ հանդիպումէն դուրս եկան՝ մերժելու համար որեւէ զիջում, ու արդէն սկսան խօսիլ դաւաճանութեան մասին:

Միւս կողմէ պէտք է յիշենք ինչպէս Ռուսաստանի, Ֆրանսայի եւ ապա Միացեալ Նահանգներու կողմէ կատարուեցան երեք փորձեր՝ զինադադար հաստատելու համար, սակայն հոս եւս մեծ դեր ունեցաւ Թուրքիան, որ ամէն անգամ խրատեց Ատրպէյճանին՝ չդադարեցնել ռազմական գործողութիւնները:

Պատերազմի ելքը արդիւնք էր քսան տարուայ կառավարման ձախողութեան՝ կաշառակերութեան, փտախտի եւ պետական գանձի թալանին: Հետեւաբար, կարելի չէ ամբողջ պատասխանատուութիւնը դնել այսօրուայ կառավարութեան վրայ, որ անկասկած ունի մեղքի իր բաժինը որպէս իշխանութեան վրայ եղող ուժ:

Ձեր կարծիքով հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն առկա, տեսանելի արդյունքով ճգնաժամը հաղթահարելու հույս ներշնչո՞ւմ են։

Արտահերթ ընտրութիւններու արդիւնքներով ճգնաժամը ամբողջութեամբ յաղթահարուած չէ։ Խորհրդարան մուտք գործեցին արմատական ընդդիմութեան ներկայացուցիչները, որոնք արդէն իսկ կը յայտարարեն, որ Խորհրդարան կ՚երթան իշխանութիւնը վերցնելու եւ պատրաստ են զուգահեռաբար շարունակել փողոցային պայքարը: Սակայն երկիրը ապակայունացման տանելու անոնց փորձերը դատապարտուած են ձախողութեան, ինչպէս պատահեցաւ պատերազմէ անմիջապէս ետք: Այդ օրերուն ընդդիմութիւնը չարժանացաւ ժողովրդային բաւարար աջակցութեան: Նոյնը պատահեցաւ այս ընտրութիւններու արդիւնքին, ու ժողովուրդը փողոց դուրս չեկաւ՝ պաշտպանելու իր քուէն, պարզ այն պատճառաւ, որ Հայաստանի քաղաքացիները համոզուած էին, որ ընտրութիւնները եղած էին ազատ ու արդար:

Միւս կողմէ, ընդդիմութիւնը ունի ֆինանսական հսկայ միջոցներ ու նաեւ լրատուական լայն ցանց հոս ու հոն ապակայունացնող քայլերու դիմելու, սակայն չեմ խորհիր, որ անոնք կարողանան արդիւնքի հասնիլ: Մտահոգութիւն կայ, որ փողոցային հռետորաբանութիւնը տեղափոխուի Ազգային ժողովի դահլիճէն ներս, ու ականատես ըլլանք սուր վիճաբանութիւններու:

Ի՞նչ պետք է անի մեր պետությունը կայուն անվտանգության եւ ապահովության հասնելու համար։ (Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ուղղակի, չմիջնորդավորված հարաբերություններ հաստատելու հեռանկար նշմարվո՞ւմ է։)

Մեր անվտանգութիւնը ու ապահովութիւնը երաշխաւորելու համար կարճ ժամկէտներու մէջ պէտք է արդիականացնել հայկական բանակը, որպէսզի կարողանանք ինքնուրոյն պաշտպանել մեր սահմանները, առանց ամբողջութեամբ ապաւինելու Ռուսաստանին: Այդ մէկը կարելի է իրագործել անհրաժեշտ յատկացումները կատարելով՝ արհեստավարժ բանակ ստեղծելու ուղղութեամբ:

Ներկայիս ո՛չ Թուրքիոյ, ո՛չ ալ Ատրպէյճանի հետ մնայուն խաղաղութեան հեռանկար չի տեսնուիր հորիզոնի վրայ:

Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի հարցի լուծումը մոտ եւ երկարաժամկետ հեռանկարում, եւ ի՞նչ անելիք ունի այս հարցում Սփյուռքը։

Սփիւռքը պէտք է կրկնապատկէ իր ջանքերը Արցախի անկախութեան ճանաչման ուղղութեամբ ու Հայաստանի հետ միասին շեշտը դնէ «անջատում յանուն փրկութեան» միջազգայնօրէն ընդունուած սկզբունքին վրայ: Այս պարագային մենք կրնանք հասնիլ աւելի դրական արդիւնքներու ու երաշխաւորել Արցախի ժողովուրդի անվտանգութիւնը:

Ձեր կարծիքով ժողովրդավարական, անկեղծ ընտրությունները բավարա՞ր երաշխիք են ամուր դիրքերից բանակցելու եւ հայկական շահն առաջ տանելու համար։

Ազատ ընտրութիւններու կայացումն ու ժողովրդավարութիւնը կարեւոր գործօններ են, սակայն բաւարար չեն մեր դիրքերու ամրապնդման համար: Ինչպէս տեսանք, պատերազմի ընթացքին եւրոպական երկիրներն ու Միացեալ Նահանգները բաւարար օժանդակութիւն չցուցաբերեցին Հայաստանին ու փորձեցին նոյն հեռաւորութեան վրայ մնալ բռնատիրական Ատրպէյճանի հետ, նախընտրելով իրենց տնտեսական շահերը այդ երկրին հետ:

Մենք պէտք ունինք ժողովրդավարութեան նախ մեր ներքին ճակատը ամրապնդելու, տնտեսութիւնը բարելաւելու, պիւտճէի եկամուտները աւելացնելու եւ յաւելեալ գումարներ յատկացներու բանակին ու սպառազինութեան:

Հայաստանի ապագան պայմանաւորուած է ժողովրդավարական ամուր կառոյցներու վրայ հիմնուած պետականութեան կայացմամբ:

հայացք դրսից
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյուղմթերքը լավ չի վաճառվում
հաջորդը
Բաքվում ընթանում է 13 հայ ռազմագերիների դատավարությունը

Նման հոդվածներ

Մենք գալիք տարիներին դժվար կացություն առջեւ պիտի կանգնենք

11:30 | 19.07.2021

Պետութիւն մը հետզհետէ սկսած է գոյութիւն չունենալ

18:30 | 12.07.2021

Պատերազմը բացայայտեց մեր խեղճութիւնը

18:00 | 08.07.2021

Պէտք է ընել բաներ, որոնք ցայսօր չեն կատարուած

12:00 | 02.07.2021

Ապրիլ սեփական խաղի կանոններով

18:43 | 30.06.2021

Ընտրություններն ազատ էին, բայց անբովանդակ

11:30 | 29.06.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն