• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կորոնահամայնապատկեր

aliq 16:52 | 08.07.2021
aliq 16:52 | 08.07.2021
covid-19

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ համավարակի բռնկումից ի վեր ավելի քան 4 միլիոն մարդ է մահացել ՔՈՎԻԴ-19-ից: Կասկածներ կան, որ պաշտոնական այս թիվը խիստ նվազեցված է: Բազմաթիվ երկրներում անհանգստացնող համավարակաբանական միտումներ կան՝ Դելտա շտամի արագընթաց տարածման հետ կապված:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ահազանգել է, որ աշխարհը կորոնավիրուսի համավարակի վտանգավոր կետում է: Վերջին տվյալներով՝ վարակման դեպքերի թիվը գերազանցում է 185 միլիոնը:

Մահվան դեպքերը նվազել են 7 %-ով, վարակն աճել՝ 3 %-ով

ԱՀԿ մասնագետներն անցած շաբաթ արձանագրել են, որ նախորդ յոթ օրվա համեմատ կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 3 %-ով, իսկ մահվան դեպքերը նվազել են 7 %-ով եւ հասել անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշին:

Անցած շաբաթ վարակման ամենամեծ քանակով նոր դեպքերի մասին ԱՀԿ-ին հայտնել է Բրազիլիան (364 709), այնուհետեւ՝  Հնդկաստանը (312 250), Կոլումբիան (204 556), Ինդոնեզիան (168 780) եւ Մեծ Բրիտանիան (161 805):

Հիվանդացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Սեյշելյան կղզիներում (758 նոր հիվանդացած 100 հազար բնակչի հաշվով), Մոնղոլիայում (472), Կոլումբիայում (402), Նամիբիայում (367) եւ Կիպրոսում (324): Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում (13 %-ով):

Աճ է արձանագրվել Եվրոպայում (30 %-ով), Աֆրիկայում (15 %-ով), Արեւելյան Միջերկրականում (11 %-ով), Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10 %-ով) եւ Հարավարեւելյան Ասիայում (7 %-ով): Մահացությունն առանձնապես աճել է Աֆրիկայում (23 %-ով): Մահվան դեպքերի նվազում է նկատվել Հարավարեւելյան Ասիայում (12 %-ով) եւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում (11 %-ով):

Յոթ օրում` 505 հազար մարդ

Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 505 հազար մարդ, եւ մահացել ավելի քան 6 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում արձանագրվել են ախտահարման ավելի քան 990 հազար նոր դեպք եւ 26 000-ից ավելի մահվան դեպք:

Հարավարեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 612 հազար վարակված, մահացել է 11 հազարից ավելի մարդ:

ԱՀԿ-ի տեղեկագրով՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող Դելտա շտամը, ինչպես սպասվում է, արագորեն կգերազանցի մյուս տարբերակները եւ գերակշռող կդառնա առաջիկա ամիսներին: Ըստ կանխատեսումների՝ Եվրոպայում օգոստոսի վերջին կորոնավիրուսով հիվանդացածների 90 %-ը վարակված կլինի Դելտա շտամով:

Մասնագետներն ու լրատվամիջոցները վիճահարույց են համարում հուլիսի 19-ից հակահամաճարակային սահմանափակումները վերացնելու՝ Միացյալ Թագավորության որոշումը: ԱՀԿ-ն եւս դա հապճեպ որոշում է համարում, քանի որ աշխարհում եւ Մեծ Բրիտանիայում վարակակիրների թիվն աճում է:

Խաղերն՝ առանց հանդիսատեսի

Ճապոնիան Օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ լրացուցիչ սահմանափակումներ կկիրառի կորոնավիրուսի դեմ, հնարավոր է՝ Տոկիոյում արտակարգ դրություն մտցվի: Հուլիսի 8-9-ը օլիմպիադայի կազմակերպիչները հանդիպում կանցկացնեն` հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը տեղի ունենալիք օլիմպիական  խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալիեւը, տնտեսական 14 շրջաններն ու Ստեփանակերտը
հաջորդը
Տխուր ռեկորդ՝ ըստ Գուտերեշի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն