• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ջրի սխալ օգտագործումից ՀՀ-ն մեծ վնասներ է կրելու

aliq 17:01 | 09.07.2021
aliq 17:01 | 09.07.2021
ջուր

Երկրաբանության ԳՀԻ գիտական քարտուղար, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Շահինյանը հայտարարել է, որ  Հայաստանում ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում, եւ դրա հետեւանքով երկիրը մեծ վնասներ է կրելու։

Գիտնականը նշել է, որ ՀՀ-ն տարիներ առաջ ուներ բնակավայրեր, որ խմելու ջրի հետ կապված բացարձակ խնդիր չունեին, իսկ հիմա ամբողջ օրվա ընթացքում 2-3 ժամ են ջուր ունենում։

Բախտին չապավինել

«Եթե այսպես շարունակվի, կանգնելու ենք մեծ խնդիրների առաջ։ Կգա ժամանակ, որ մենք նույնիսկ պոմպերով շատ հատվածներից ջուր վերցնել չենք կարողանա։ Մեր ջրային պաշարները ձեւավորվում են տարիների ընթացքում, եւ այդ պաշարները օգտագործել մեծ քանակությամբ՝ նախքան դրանց լրացվելը, նշանակում է հույսը դնել բախտի վրա»,- ահազանգել է Հրաչյա Շահինյանը։

Կաթիլային ոռոգումը թանկ հաճույք է

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը եւս նշել է, որ կաթիլային ոռոգումը, որը բավականին տարածվել է Հայաստանում եւ թանկ հաճույք է, տեղին չի օգտագործվում։

«Ամեն բույս չէ, որ կարելի է կաթիլային ոռոգմամբ մշակել։ Կախված բույսերի արմատային կառուցվածքից՝ յուրաքանչյուրը որոշակի ջուր է պահանջում, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասել է Շահազիզյանը՝ շեշտելով, որ երբեմն կաթիլային ոռոգման վրա ոչ միայն անիմաստ գումար, այլեւ անիմաստ շատ ջուր է վատնվում։

Կուտակել շատ ջուր

Բանախոսներն ընդգծել են, որ Հայաստանը ջրամբարների միջոցով հնարավորին չափ շատ ջուր պետք է կուտակի՝ ջրային պաշարների խնդիրը լուծելու համար։

ՀՀ վարչապետի ժ/պ  Փաշինյանը ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների քննարկման ընթացքում նշել էր, թե Հայաստանի գլոբալ ռազմավարությունը պետք է լինեն նոր տեխնոլոգիաների կիրառումն ու կաթիլային ոռոգման խթանումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատրաստ է աջակցելու սահմանագծման աշխատանքին
հաջորդը
Տարհանվել է եւս 3 աճյուն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն