• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Մեր քայլը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 10.07.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 10.07.2021
RA President Serzh Sargsyan and President of Turkey Abdullah Gul
Photolure

«Իմ զգացողությունն այն է, որ Փաշինյանը լինելու է Կասյան 2-րդը եւ ստորագրելու է պայմանագիր «Կարս-2»-ը։ Ճանաչվելու է Արաքս գետով Թուրքիայի սահմանը։ Ճանաչվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը Ադրբեջանի կազմում»,- հայ օգտատիրոջ ֆեյսբուքյան գրառումից է:

Այնուհետեւ նա գծում է չափազանց մռայլ հեռանկար՝ ինչքան հանքանյութ կա, գնացքներով դուրս է բերվելու, թուրքերը լցվելու են Հայաստան, Երեւանը դառնալու է «քարվանսարահ» (այդպես է բնագրում):

Մի քանի տարի առաջ Գեւորգ Էմին-Տերյանը Պողոս Մակինցյանին «դավաճան» էր անվանել, որ Հայաստանի անունից ստորագրել է Կարսի պայմանագիրը: Երբ հակադարձեցի, որ այդ պայմանագիրը կարող էր ստորագրել կարսեցի Եղիշե Չարենցը, եթե կառավարությունը նրան լիազորած լիներ, ընդդիմախոսս ինձ անվանեց «Մակինցյանի փաստաբան»: Հիմա էլ կարող են «Փաշինյանի փաստաբան» պիտակավորել:

Դրանից ոչինչ չի փոխվի. հայ-թուրքական սահմանի փոփոխություն երազել, առավել եւս՝ գործել այդ ուղղությամբ, միայն մի բան է նշանակում՝ վտանգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Փաշինյանը մեկ արկածախնդրություն արդեն թույլ է տվել՝ ԼՂ կարգավորման «կոնվեյերից ցատկելով»:

Ինչ արժեցավ դա՝ մանրամասնելու հարկ չկա: Նույնիսկ գրել-թվարկելն է չափազանց ցավոտ: Բայց արդարությունը պահանջում է ասել, որ այդ «կոնվեյերից» Հայաստանը «ցատկել էր» 1998-ի հունվարին, երբ Անվտանգության խորհրդի երկու նիստում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մաթեմատիկական ճշգրտությամբ արված հաշվարկները մերժվեցին:

Այդ իռացիոնալության (թեեւ խորապես համոզված եմ, որ դա օտար կանխածրագրի սպասարկում է) արձագանքներն այսօր էլ թեւածում են: Իբր՝ ամբողջ աշխարհը կողմ էր ստատուս-քվոյի ոչ միայն պահպանմանը, այլեւ լեգիտիմացմանը, բայց քանի որ Տեր-Պետրոսյանը «ցեցը գցեց», մեր դաշնակիցները «երես թեքեցին»: Կատարյալ հիմարություն, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո դրսեւորվում է մանկամտությամբ, թե «Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Հայաստանին ձեռք են մեկնում, բայց Փաշինյանը մերժում է»:

Հայաստանի հարցում հավաքական Արեւմուտքի մոտեցումը 2018-ի աշնանը Երեւանում հնչեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնը՝ «ձերբազատվել պատմական բարդույթներից»: Սա դիվանագիտականից պարզ խոսքի թարգմանությամբ նշանակում է «մոռանալ պատմական անցյալը, Վիլսոնի քարտեզը» եւ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ոչ թե ցեղասպանության 100-ամյակի առթիվ Համահայկական հռչակագիր ընդունել եւ Թուրքիայի հասցեին սպառնալիքներ հնչեցնել:

2009-ին, երբ Հայաստանով եւ Սփյուռքով մեկ թնդում էր «նախագահ, մի՛ զիջիր» վայնասունը, հրապարակային գրել եմ, որ Սերժ Սարգսյանը շատ արագ պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Դա Հայաստանի վերջին հնարավորությունն էր՝ հասնելու ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորման: «Մի զիջիր»-ի պատասխանը մենք ստացանք Կազանում, որից հետո ոզնին էլ պիտի հասկացած լիներ, որ Ադրբեջանը գնում է հարցը պատերազմով լուծելու իր ազգային-պետական նպատակադրվածության իրականացմանը: Խաղաղությունը օդ ու ջրի պես մեզ էր անհրաժեշտ, առավելագույն ջանքը մենք պետք է թափեինք:

Այսօր ոմանք ասում են, թե ՀԱՊԿ-ը չի գալու մեր փոխարեն կռվի: Ճիշտ է: Չէր գալու նաեւ երեկ, երեկ չէ առաջին օրը: Բայց այդ հանկարծակի հասունացածները, երբ իշխանություն էին, պետք է գիտակցեին, որ Մինսկի խմբի համանախագահները չէին գալու, մեր փոխարեն խաղաղություն չէին հաստատելու եւ ԼՂ-ին կարգավիճակ չէին շնորհելու: Ինքներս պիտի անեինք:

Քսան տարի դեպի խաղաղություն կես քայլ անգամ չարվեց: Հետեւանքն աղետալի պատերազմն էր: Այն իրավիճակը, որ ունենք, երբ մեր գրեթե բոլոր հաղթաթղթերը մարված են: Երբ քո ռազմավարական դաշնակիցը քո պատմական թշնամու գործընկերն է, քեզ ի՞նչ է մնում: Երկու տարբերակ՝ կա՛մ ինքնուրույն ես կարգավորում թշնամուդ հետ հարցերը, որքան էլ դրանք ծանր, պատմական հիշողություններով միջնորդավորված լինեն, կա՛մ ընդունում ես այն պայմանները, որ քո ռազմավարական դաշնակիցն է քո փոխարեն համաձայնեցրել թշնամուդ հետ: Երրորդը չկա, տրված չէ, իրական քաղաքական ռեժիմում գոյություն ունենալ չի կարող:

Հայաստանը քաջություն կունենա՞ Թուրքիայի հետ գնալու պրագմատիկ երկխոսության: Սա հարցի մի կողմն է: Իսկ Թուրքիան նման ցանկություն կունենա՞: Այս ուղղությամբ որեւէ քայլ արվո՞ւմ է: Արվելո՞ւ է: Ցյուրիխյան արձանագրությունները մեկ օրում եւ օդից չեն ծնվել: Անկասկած եղել են հայ-թուրքական գաղտնի խորհրդակցություններ, փորձագիտական քննարկումներ: Կողմերը համապատասխան «տնային աշխատանք» են կատարել: Այդ ամենը Լեթայի ջրերի՞ն են հանձնվել: Ոչինչ չի՞ պահպանվել:

Ոչ ոք երաշխիք չունի, որ վաղը-մյուս օրը ռուս-թուրքական հարաբերությունները մրցակցային գործընկերայինից չեն վերափոխվի կոնֆրոնտացիոնի, ուստի գերխնդիր է հասնել իրավա-պայմանագրային այնպիսի կարգավորման, որը Հայաստանը դուրս կբերի «ռազմական պլացդարմի» փակուղուց:

Երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը չի կարող պատմական հիշողության պատանդ եւ «հավերժական մահապարտ» լինել: Դա, գուցե, ինչ-որ մեկին շատ է պետք, բայց ոչ մեզ: Իսկ Արցախի հարցը, պետք է խոստովանել, արդեն արցախցիներինս է: Վաղվա օրով ինքներս պիտի որոշարկվենք՝ ճանաչո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե՞ ոչ, որպեսզի Հայաստանը ԼՂ միջազգային կարգավորմանը, մեր ինքնորոշմանը սատարելու ռեսուրս ունենա:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրարամերժ տեղեկություններ թալիբների առաջխաղացման մասին
հաջորդը
Ավիաչվերթերը վերականգնվում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն