• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրացական դիմակայությունը շարունակվում է

aliq 17:43 | 12.07.2021
aliq 17:43 | 12.07.2021
Tbilisi protest

Վրաստանում այսօր առավոտից իրավիճակը լարված է  խորհրդարանի մուտքերի դիմաց:

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստանի խորհրդարանի մոտ մոբիլիզացված ոստիկանությունը ընդդիմադիր պատգամավորներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չէր տալիս մուտք գործել խորհրդարան: Ավելի ուշ վերջիններիս հաջողվել է մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ:

Ընդդիմադիր պատգամավորները գրավել են խորհրդարանի նախագահի աթոռը եւ հայտարարել, որ կխոչընդոտեն խորհրդարանի աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել: Ցուցարարները կառավարությանը վերջնագիր էին տվել, որ լրացել է այսօր՝ ժամը 12:00-ին:

Այնուհետու ծեծկռտուք է սկսվել «Միացյալ ազգային շարժում» ու «Ագմաշանեբելի ռազմավարություն» ընդդիմադիր կուսակցությունների նախագահների եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների միջև։ Նիստն ընդհատվել է։ Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է բաժանել կռվի մասնակիցներին։

Ինքը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: Նա պնդել է, որ այս ամենը Սաակաշվիլիի կողմից կազմակերպված դավադրության ծրագիր էր, որը չիրականացավ՝ հուլիսի 5-ի իրադարձությունների համար մեղադրելով նախկին իշխանություններին եւ «ռադիկալ ընդդիմությանը»:

Ավանդական արժեքների պաշտպանների «ավանդական» միջոցները

ԼԳԲՏ-հանրակցության «Թբիլիսի փրայդ» կազմակերպությունը հուլիսի 5-ին ծրագրել էր երթ կազմակերպել Թբիլիսիում: Դրա դեմ կտրականապես հանդես են եկել ավանդական արժեքների պաշտպանները, որոնք առավոտից սկսել են հավաքվել Ռուսթավելիի պողոտայում: Ավելի ուշ նրանք գնացել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ առավել ագրեսիվ տրամադրված անձինք սկսել են հարձակվել լրագրողների վրա՝ նրանց մեղադրելով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին աջակցելու մեջ:

Տուժել է զանգվածային լրատվամիջոցների ավելի քան 50 ներկայացուցիչ: Ոստիկանությունը լրագրողներին ծեծելու գործով ձերբակալել է 20 մարդու:

Դաժան ծեծի ենթարկված Լեքսո Լաշկարավային՝ TV Pirveli հեռուստաընկերության օպերատորին, երեկ Թբիլիսիում իր տանը մահացած են գտել: Լաշկարավային հուլիսի 8-ին էին դուրս գրել հիվանդանոցից, որտեղ նրան տարել էին միջադեպից հետո: Օպերատորի մահը լայն արձանգանք է գտել վրացական հասարակության մեջ:

Լրագրողի մահվանն անմիջապես արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խոստանալով, որ ներքին գործերի նախարարությունն արագացված կարգով կհետաքննի նրա մահվան պատճառները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Լաշկարավայի հարազատներին: «Սա մեծ ողբերգություն է մեր երկրի, անձամբ ինձ համար, էլ չասած՝ Լաշկարավայի ընտանիքի մասին։ Դեպքի բոլոր հանգամանքները մանրազնին պետք է հետաքննվեն, եւ բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Հստակ քայլեր չձեռնարկելու հետեւանքը

Վրացական ընդդիմությունը եւ լրագրողական համայնքը համոզված են, որ եթե հուլիսի 5-ին ոստիկանությունը հստակ քայլեր ձեռնարկեր՝ թույլ չտալով, որ ազգայնականները բռնություն գործադրեն լրագրողների նկատմամբ, Լեքսո Լաշկարավան այսօր ողջ կլիներ։

Երեկ զանգվածային հանրահավաք է անցկացվել խորհրդարանի մոտ՝ կառավարության հրաժարականի պահանջով: Լրագրողների կողմից կազմակերպված ցույցի ընթացքում ցուցարարները պահանջել են Ղարիբաշվիլիի հրաժարականը:

Անհապաղ եւ արդյունավետ արձագանքելու պահանջ

Վրաստանում գործող լրատվամիջոցները օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել՝ դիմելով դիվանագիտական ​​կորպուսին:

«Մենք դիմում ենք Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` անհապաղ եւ արդյունավետ արձագանքել հուլիսի 5-ին Ռուսթավելի պողոտայում ԶԼՄ-ի ներկայացուցիչների նպատակային հետապնդմանը, առողջությանը վնաս պատճառելու փաստերին, մասնագիտական ​​գործունեության խոչընդոտմանը, նաեւ Վրաստանի իշխանությունների անգործությանը»,- ասված է շուրջ 70 լրատվամիջոցների տարածած հայտարարության մեջ, որին միացել է նաեւ «Ալիք Մեդիա Վրաստանը»:

Վրաստանի խորհրդարանի դիմաց այսօր՝ 18:00-ին, կրկին կանցկացվի լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության բողոքի ցույցը:

Վրաստանում հավատարմագրված 18 դիվանագիտական առաքելություններ եւ Եվրոպական միությունը դատապարտել են բռնությունը եւ Վրաստանի կառավարությանը կոչ արել ապահովելու խաղաղ հավաքներ կազմակերպելու մարդկանց սահմանադրական իրավունքը:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկ բուհ, մեկ մասնագիտություն․ առաջընթա՞ց կրթական համակարգում
հաջորդը
Պետութիւն մը հետզհետէ սկսած է գոյութիւն չունենալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն