• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի առաջնահերթությունն՝ ըստ Ալիեւի

aliq 14:57 | 14.07.2021
aliq 14:57 | 14.07.2021
Բաքու

«Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների հեռավար գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «այս փուլում Բաքվի գլխավոր խնդիրը հարյուրհազարավոր փախստականների վերադարձն է հայրենի օջախներ»։

«Հարյուրհազարավոր փախստականների վերադարձը շարունակում է Ադրբեջանի իշխանությունների առաջնահերթությունը մնալ։ Մենք սկսել ենք ազատագրված տարածքների վերականգնումը։ Այդ գործընթացը, սակայն, դանդաղում է այդ շրջաններում հայերի իրականացրած ահռելի չափերի հասնող ականապատման պատճառով»,- հայտարարել է Ալիեւը։

Նա դարձյալ պնդել է, թե ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, եւ 2020-ի աշնանը Ադրբեջանին հաջողվել է սեփական ուժերով եւ ռազմաքաղաքական մեթոդներով կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի պահանջները։

Տեղեկանք

Աշխարհի 120 պետություն միավորող «Չմիացած պետությունների շարժումը», որի հիմնական գաղափարը ռազմական դաշինքներին (այն ժամանակ  Հյուսիսատլանտյան դաշինքին, Վարշավյան պայմանագրի կազմակերպության եւ այլ) միանալուց հրաժարվելն է, պաշտոնապես ստեղծվել է 1961-ի սեպտեմբերին Բելգրադի կոնֆերանսում։ Կազմակերպության հիմքը դրվել էր դեռեւս 1955-ին՝ Իոսիպ Բրոզ Տիտոյի (Հարավսլավիայի ղեկավար), Աբդել Նասերի (Եգիպտոսի երկրորդ նախագահը 1956-1970 թթ.) եւ Ջավահարլալ Ներուի (Հնդկաստանի վարչապետ 1947-1964 թթ․) եռակողմ խորհրդակցությամբ։

Թեպետ «Չմիացած պետությունների շարժման» հիմնական գաղափարը  ռազմական դաշինքներին միանալուց հրաժարվելն է, շարժման մասնակիցների առջեւ պարբերաբար հառնում է այս կամ այն հակամարտության հարցերով ընդհանուր դիրքորոշում գտնելու խնդիրը: Շարժման անդամները, որպես կանոն, հակամարտությունների կարգավորման հարցում միաբան չեն։

2011-ի մայիսից կազմակերպությանն անդամակցում է 120 պետություն, դրանց թվում՝ 1 եվրոպական՝ Բելառուսը (որն, այնուամենայնիվ, ՀԱՊԿ անդամ է), 37 ասիական, 53 աֆրիկյան, 26 ամերիկյան եւ Օվկիանիայի 3 երկրներ։

Դիտորդի կարգավիճակ ունի 17 երկիր՝ Հայաստանը, Սերբիան, Խորվաթիան, Բոսնիան եւ Հերցեգովինան, Չինաստանը, Ուրուգվայը, Արգենտինան, Կոստա Ռիկան,  Բրազիլիան, Ուկրաինան, Պարագվայը, Սալվադորը, Մեքսիկան, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։ Նույն կարգավիճակն ունեն նաեւ 5 միջազգային եւ 2 ազգային-ազատագրական  կազմակերպություններ՝ ՄԱԿ-ը, Աֆրիկյան միությունը, Արաբական երկների լիգան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ այլն։

Ադրբեջանը շարժմանն անդամակցում է 2011-ից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
3 միլիոն վարակման դեպք մեկ շաբաթում
հաջորդը
Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն