• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հարաբերությունների նոր էջ Էմիրությունների հետ

aliq 19:42 | 14.07.2021
aliq 19:42 | 14.07.2021
united arab emirates embassy in armenia

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ Աբու Դաբին Հայաստանին ավելացրել է «Կանաչ ցանկում»: Հայաստանից  Աբու Դաբի ժամանող ուղեւորներն այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից եւ Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես միայն ՊՇՌ թեստ կհանձնեն:

Հայաստան են ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին եւ ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալին:

Փոխշահավետ համագործակցության մեկնարկ

Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող AirArabia-ն եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF)  քիչ առաջ հայկական նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր են ստորագրել:

Airarabia

Photolure

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը նշել է, որ ազգային փոխադրողը լինելու է լոուքոստեր (չվերթի ժամանակ ավանդական ուղեւորական սպասարկման ծառայություններից հրաժարվելու դիմաց մատչելի ավիատոմսերով ավիաընկերություն), ինչը կարեւոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար։

ՀՀ նախագահի աշխատակազմից էլ հայտնել  են, որ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է  «Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին եւ ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:

«Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-էմիրաթական միջպետական հարաբերությունները եւ դրանք զարգացնելու ուղղությամբ անձամբ նախագահ Սարգսյանի ջանքերը:

Ավիափոխադրումների, օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել ԱՄԷ-ում՝ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Շարժայի կառավարիչ, շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպմանը։

Գործարար կապերի ամրապնդման ճանապարհով

Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին վստահեցրել է, որ օդային նոր կամուրջը եւ հատկապես էմիրաթական ավիաընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը կդառնան Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ առեւտրատնտեսական եւ գործարար կապերի ամրապնդմանն ուղղված եւս մեկ հուսալի քայլ:

Հայկական նոր ազգային ավիափոխադրողի թռիչքները նախատեսվում է մեկնարկել հաջորդ տարվանից: Անկախ ավիաընկերությունը կբազավորվի Երեւանում` «Զվարթնոց» օդանավակայանում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարձակումները պարբերական բնույթ են ստացել
հաջորդը
Վտանգավոր վիրուսները գուցե արթնանան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն