• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սպանվել է Reuters-ի թղթակիցը

aliq 20:09 | 16.07.2021
aliq 20:09 | 16.07.2021
Danish Siddiqui

Աֆղանստանի հարավում կառավարական զորքերի եւ «Թալիբան» շարժման զինյալների միջեւ ծավալված մարտական գործողությունների լուսաբանման ընթացքում զոհվել է բրիտանական Reuters գործակալության ֆոտոլրագրող Դանիշ Սիդդիքին։

Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանին գործող խոշորագույն մեծածախ «Սպին Բոլաք» շուկայի համար մղվող մարտերի ընթացքում: Զոհվել է նաեւ կառավարական զորքերի բարձրաստիճան սպաներից մեկը։

Սիդդիքին Reuters գործակալության հետ սկսել է համագործակցել 2010-ին։ 2018-ին գործակալության մյուս լուսանկարիչների հետ նա արժանացել էր Փուլիցերյան մրցանակի՝ ռոհինջա (Մյանմայի էթնիկ իսլամադավան ժողովուրդը) փախստականների շուրջ ծագած ճգնաժամը լուսաբանելու համար։

Փաստական տվյալներ

2016-2017-ին Մյանմայի զինված ուժերը եւ ոստիկանությունը երկրի արեւմտյան շրջանում սաստկացրել են հալածանքները իսլամադավան ռոհինջա էթնիկ խմբի նկատմամբ: Մյանմայի իշխանությունների եւ ռոհինջաների միջեւ ռազմական հակամարտությունը չի մարում։ Ռաքհայն արեւմտյան նահանգի տարածքում բռնության ծավալման պատճառով հարեւան Բանգլադեշ են փախել հարյուր հազարավոր ռոհինջաներ:

Պաշտոնական Նայպյիդոն ռոհինջա ազգության մահմեդական ներկայացուցիչներին չի ճանաչում իր քաղաքացիներ՝ նրանց համարելով բենգալացիներ, որոնք անօրինականորեն ներթափանցել են հանրապետության տարածք, թեեւ նրանցից շատերը սերունդներով Ռաքհայն նահանգում են ապրում:

Ռոհինջա ժողովրդի առաջնորդ եւ Մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը 2018-ին Հայաստանում «Ավրորա» մրցանակ է ստացել  տասնամյակներ շարունակ քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի՝ Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մահմեդական փախստականների եւ կրթությունից զրկված երեխաների  հիմնարար իրավունքների համար մղած պայքարի համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են սահմանային իրավիճակը
հաջորդը
Թաթուլ Հակոբյանի զրույցը Արման Թաթոյանի հետ
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Թուրքիան Կոսովոյում կստանձնի ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարումը

    14:16 | 09.06.2023
  • Փրկարարները 2 օրում 15 օձ են հայտնաբերել

    13:00 | 09.06.2023
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել տրակտորի ուղղությամբ. Արցախի...

    11:45 | 09.06.2023
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ....

    19:41 | 08.06.2023
  • Հայաստանն ու Վրաստանը ՌԴ-ին օգնում են շրջանցել պատժամիջոցները....

    18:35 | 08.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Գյումրիում «Օդա» գնալն արդիական է

  • 3

    Չընդհատվող, անվերջանալի նահանջ

  • 4

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 5

    Հայաստանի ազգային գրադարանը եւ թվային անկախության խնդիրը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Հնս   Օգս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա