• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն ձգտում է տարածաշրջանում ներգրավվածության ավելացման

aliq 18:59 | 17.07.2021
aliq 18:59 | 17.07.2021
European Council Charles Michel

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ամփոփելով ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները,  հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է տարածաշրջանում ավելացնել իր ներգրավվածությունը, ամրապնդել կապերը տարածաշրջանի երկրների հետ։

Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանային իր այցի նպատակներից մեկը դեկտեմբերին անցկացվելիք «Արեւելյան գործընկերության երկրների» գագաթնաժողովի նախապատրաստումն է: Միշելը հայտնել է, որ վաղը մեկնելու է Ադրբեջան, երկուշաբթի՝ Վրաստան՝ այդ երկրների ղեկավարների հետ շարունակելու տարածաշրջանային հրատապ հարցերի քննարկումները։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին` վերահաստատելով այն խաղաղ հանգուցալուծելու ուղղությամբ ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում իր հնչեցրած դիտորդներ տեղակայելու մասին առաջարկությունը:

Համատեղ ասուլիսում Փաշինյանն ընդգծել է, որ, ըստ ոչ պաշտոնական տվյաների, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտումն են ադրբեջանական վերջին օրերի գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում:

Նա շեշտել է, որ Ադրբեջանը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթելու ակնհայտ սպառնալիքներով, «այլեւ ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար Հայասանին միջանցք տրամադրելուց»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը հետևողական եւ կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման եւ նոր ճանապարհների, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման համար՝ նշելով, որ այս ամենում չափազանց կարեւոր է  Եվրամիության աջակցությունը:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Շառլ Միշելի հետ բանակցություններում որպես առաջնահերթ գերակայություն կարեւորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց առանց նախապայմանների եւ անհապաղ վերադարձը:

Չորս կարեւորագույն քայլերը տարածաշրջանում

Եվրոպական խորհրդի նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանում բարօրություն եւ կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է ապահովել ռազմագերիների վերադարձը, խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից եւ սկսել սահմանազատումը. Եվրամիությունը հույս ունի, որ հնարավոր կլինի այս հարցում խաղաղ բանակցություններ վարել։ Ըստ նրա՝ կարեւոր է, որ երկու կողմերն էլ նահանջեն վիճելի տարածքներից, որ հնարավոր լինի քննարկումներ իրականացնել։

ԵՄ  բարձրաստիճան պաշտոնյան կարեւորել է նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների եւ խաղաղության շուրջ բանակցությունները։

Շառլ Միշելն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կատարված աշխատանքներին: Նա շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման շուրջ երկխոսությանը:

Լավագույն պայմանը

Շառլ Միշելը Եվրամիության տրամադրվելիք 2,6 միլիարդ եվրոյի աջակցությունը եզակի հնարավորություն է համարել Հայաստանի համար: Նա առանձնացրել է փաթեթում ներառված մի քանի ծրագիր կլիմայի փոփոխության, ՓՄՁ-ների զարգացման, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ:

«Սա լավագույն պայմանն է, որը երաշխավորում է բարեկեցությունը: Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ելնելով այս ուժեղ ազդակներից, որը մենք հղում ենք Հայաստանին: Սա նաեւ ապագայի նկատմամբ վստահության ազդակ է առ այն, որ մենք միասին համատեղ սերտորեն կաշխատենք իրականացնելու այս ամենը՝ երաշխավորելու համար, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիները կզգան այս ծրագրերի դրական ազդեցությունը»,- եզրափակեց Միշելը:

Երեւանյան համայց

Շառլ Միշելը հանդիպել է նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ «Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին շրջայց կատարեցինք Երեւանի մետրոպոլիտենում»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Մարությանը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Երեւան համայնքի կարեւորագույն գործընկերներից է: Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երեւանի մետրոպոլիտենը:

Մարությանը Միշելին շնորհակալություն է հայտնել Եվրոպայի միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 միլիարդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երեւանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի առթիվ:

Ծրագրով Երեւանը հնարավորություն կունենա զարգացնելու թափոնների տեսակավորման եւ վերամշակման գործընթացը, էներգիայի առավել արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգը, «կանաչ» տրանսպորտի զարգացման եւ շատ այլ ծրագրերը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փոքր ու միջին բիզնեսները զարգացնելու մեխանիզմներ են հարկավոր
հաջորդը
Այցելել են Կիպրոսի թուրքական հատված

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն