• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հայաստանյան շուկան՝ իրանական փոքր բիզնեսի համար

aliq 14:00 | 22.07.2021
aliq 14:00 | 22.07.2021
Ali Rasoulian

Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի փոքր արդյունաբերության եւ արդյունաբերական քաղաքների կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Ռասուլյանը հայտնել է, որ Թեհրանը եւ Երեւանը համագործակցության ընդլայնման նպատակով հուշագիր են ստորագրել:

Ռասուլյանը նշել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն է, որը կարող է առանցքային դեր ունենալ իրանական ապրանքները Ռուսաստան եւ նույնիսկ եվրոպական երկրներ հասցնելու համար: Փոխադրման տարանցիկ միջանցքը կարող է օգտագործվել ապրանքների արտահանման, տեխնոլոգիաների եւ մեքենաների մատակարարման, ինչպես նաեւ ինժեներական եւ տեխնիկական ծառայությունների համար։

Ռասուլյանը, անդրադառնալով նախորդ տարի Հայաստան կատարած իր այցին եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի  հետ հանդիպմանը, նշել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել ճանապարհ հարթելու հարեւան երկրում արդյունաբերական քաղաքների պլանավորման եւ կառուցման համար:

Իրանի Արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար Համիդ Զադբումը հարեւան Հայաստանի շուկան որակել է որպես հատուկ հնարավորություն Իրանի՝ սննդամթերքի, կենցաղային տեխնիկայի եւ չրերի արտահանմամբ զբաղվող փոքր եւ միջին ձեռնարկությունների համար:

80 միլիոնից՝ 500 միլիոն դոլար

Ըստ իրանցի պաշտոնյայի՝ հայկական արդյունաբերությունը Իրանի արդյունաբերական առաջընթացի խիստ կարիքն ունի, եւ հնարավորությունը պետք է օգտագործվի ճիշտ ժամանակին: «Հակառակ դեպքում մրցակից պետությունները կօգտվեն առիթից»,- ընդգծել է նա։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ ԱՊՀ անդամ պետությունների միջազգային տոնավաճառների կազմակերպիչ Հասան Մորտաջին հայտնել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքափոխանակումները 80 միլիոն դոլարից հասել են շուրջ 500 միլիոնի։

Նա նշել է, որ Հայաստանում կարող են մեծ պահանջարկ ունենալ իրանական արտադրության արդյունաբերական ապրանքները, գյուղատնտեսական արտադրանքն ու սարքավորումները, սննդամթերքը, բժշկական գործիքները, կենցաղային տեխնիկան, արեւային մարտկոցները եւ այլն։

Իրան-Հայաստան միացյալ առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանն էլ մատնանշել է երկու երկրների միջեւ փոխադարձ առեւտուրը՝ ասելով, որ ընդհանուր սահմանի վրա նոր ազատ առեւտրի գոտու ստեղծումը կարող է նպաստել առեւտրի ծավալների ավելացմանը:

Յարիջանյանը հույս է հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ երկու երկրները կարող են մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունը հասցնել 1,2 միլիարդ դոլարի:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գազատարի շինարարությունը խոչընդոտելը խնդրահարույց է
հաջորդը
Դրոշի պղծման համար պատիժ կսահմանվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն