• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը 30 հազար եվրո կվճարի ՀՀ քաղաքացուն

aliq 15:41 | 22.07.2021
aliq 15:41 | 22.07.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ 2009-2011 թվականներին Ադրբեջանը խոշտանգել եւ ազատությունից ապօրինի զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում:  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը նշել է, որ Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա. Բադալյանին վճարել 30.000 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում:

«Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ գտնվող հայ գերիների եւ քաղաքացիական անձանց իրավունքները»,- ընդգծել է Լիպարիտ Դրմեյանը։

ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշված է, որ 2009 թվականի մայիսի 9-ին դիմումատուն անհետացել է եւ գերեվարվել ադրբեջանական ուժերի կողմից: Նրա հարազատները կապվել են Հայաստանի իշխանությունների հետ, որից հետո նա գրանցվել է որպես անհայտ կորած Հայաստանում, եւ ձեռնարկվել է վերջինիս որոնումը:

Արթուր Բադալյանի գտնվելու վայրը անհայտ է եղել ընտանիքի եւ Հայաստանի իշխանությունների համար մինչեւ 2010-ի նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան գրանցել է որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: Դրանից հետո ԿԽՄԿ-ն կալանավայրում պարբերաբար այցելել է դիմումատուին մինչեւ 2011-ի մարտի 17-ը, երբ նա ԿԽՄԿ միջնորդությամբ գերիների փոխանակման շրջանակում վերադարձվեց Հայաստանի իշխանություններին: Փոխանակումը կատարվել էր Ակնայի շրջանում:

Արթուր Բադալյանը գերեվարվել էր, երբ գնացել էր Ադրբեջանին սահմանամերձ Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղ` անտառում սունկ հավաքելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հինգերորդ սերնդի նոր կործանիչը
հաջորդը
13-րդն՝ ըստ ճապոնական այբուբենի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն