• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

25 հազար արցախցու կարգավիճակ շնորհելու տրամաբանությունը

aliq 14:05 | 23.07.2021
aliq 14:05 | 23.07.2021
Ilham Aliyev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանի բանակը Հայաստանի տարածք մուտք չի գործել։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, որ համաձայն չէ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, որն իր տարածաշրջանային այցի ընթացքում լարվածության կիզակետում հայտնված սահմանային տարածքներին «վիճելի» որակումն էր տվել։

«Ես փորձեցի նրան բացատրել, որ մենք դուրս ենք եկել մեր սահմաններ։ Ինչո՞ւ ենք դա արել միայն մայիսին, որովհետեւ ձնհալը միայն այդ ժամանակ էր ավարտվել, եւ դրանից հետո մենք վերցրել ենք անհրաժեշտ բարձունքները եւ տեղակայվել, ամրապնդվել այնտեղ։ Այդ ամրապնդումը շարունակվելու է»,- հայտարարել է Ալիեւը։

Ալիեւը պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղ» տարածքային միավոր «այլեւս գոյություն չունի, եւ դրա կարգավիճակի հարցը քննարկման ենթակա չէ»։

«Այս պահին Ղարաբաղում 25 հազար հայ է մնացել։ Ի՞նչ տրամաբանությամբ մենք պետք է 25 հազար հոգուն կարգավիճակ շնորհենք», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Հաղորդակցության ուղիների վերաբացման մասին խոսելիս Ալիեւը դարձյալ օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը՝ պնդելով, թե դրա ստեղծմանը կողմ է նաեւ Ռուսաստանը։

«Ես Ռուսաստանի նախագահի հետ քննարկել եմ հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցերը։ Մեր մոտեցումներում տարաձայնություններ չկան. պատերազմն ու հակամարտությունն ավարտվել են։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ես տեղեկացրել եմ պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում անկեղծ չէ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս խնդրի շուրջ փորձում է ինչ-որ խաղ տանել»,- հայտարարել է Ալիեւը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տոկիոյում մեկնարկում են Օլիմպիական խաղերը
հաջորդը
6160 հեռախոսազանգ 6 ամսում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն