• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երասխը կրկին կդառնա երբեմնի խաչմերուկ

aliq 12:05 | 24.07.2021
aliq 12:05 | 24.07.2021
Jonathan Lacôte

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, անդրադառնալով «Երբ Երասխը չի կարող քնել, Երեւանը նույնպես արթուն է մնում» ֆեյսբուքյան իր գրառմանը, «Ազատության» եթերում նշել է, որ նախ ցանկացել է նկարագրել իրադրությունը. «Երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ 2:00-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երեւանում, Հայաստանում»։

Դեսպանը շեշտել է, որ գրառումը նաեւ համերաշխության ուղերձ էր։ «Ցանկանում էի ինձ հետեւող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետեւում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»։

Ժոնաթան Լաքոթն ընդգծել է, որ Երասխը միաժամանակ խորհրդանշական եւ ռազմավարական վայր է։ «Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երեւանին ամենամոտ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կրկին կարող է դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին»,- նշել  է նա։

Անդրադառնալով ՀՀ-ի եւ Ֆրանսիայի համագործակցությանը հատկապես պաշտպանության ոլորտում՝ դեսպանը նշել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննելու հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան եւ Հայաստանը միեւնույն ռազմական ալյանսի անդամ չեն»։

Դեսպանն ընդգծել է՝ մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է եւ քաղաքական գործընթացում ուղեկցելը, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանում հասնելու խնդրահարույց հարցերի վերջնական լուծման։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ո՞վ է գծելու սահմանները
հաջորդը
Օլիմպիական փայլուն մեկնարկ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն