• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Դելտա»-ն Հայաստանում կամ պատվաստվելու անխուսափելիությունը

aliq 16:34 | 26.07.2021
aliq 16:34 | 26.07.2021
vaccination Yerevan

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում շրջանառվում է «Դելտա» անունը ստացած կորոնավիրուսի հնդկական մանրէահիմքը։ Հայաստանի սահմանները բաց են այն երկրների հետ, որտեղ հայտնաբերվել է այդ շտամը։

«Այս պահին Դելտա շտամի սեկվենավորած նմուշ դեռ չկա, բայց Հայաստանում այն շրջանառվում է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք ունենք բաց սահման ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը»,- նշել է նախարարի  պաշտոնակատարը։

Ավանսեյանն ընդգծել է, որ աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ։ Ըստ նրա` այս պահին նույնպես կորոնավիրուսի դեպքերի աճ կա, սակայն ոչ կտրուկ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 112–ով եւ դարձել 228 910:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ «AstraZeneka», «Սպուտնիկ-V» եւ «ԿորոնաՎակ» պատվաստանյութերով պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հուլիսի 25-ի դրությամբ, ՀՀ-ում կատարվել է 152529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108674, երկրորդ դեղաչափ` 43855։

Բանակցություններ Moderna-ի շուրջ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ հանդիպումից։

«Պարոն Աֆեյանի հետ ունեցանք  բավականին արդյունավետ աշխատանքային հանդիպում։ Քննարկեցինք Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող այն բանակցությունները, որոնք վարվում են ԱՄՆ-ի կառավարության հետ։ Միացյալ ջանքերի մեկտեղում պետք է լինի, որ մենք ի վերջո ունենանք այդ պատվաստանյութը եւս»,- ընդգծել է Ավանեսյանը։

Ցանկացած պատվաստանյութով պատվաստվելը չպատվաստվելուց նախընտրելի է

Ամերիկյան «Մոդերռա» դեղագործական եւ բիոտեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը օրերս Երեւանի բժշկական համալսարանում հայտարարել էր, որ ամբողջությամբ անվտանգ որեւէ պատվաստանյութ չկա, ինչպես բժշկության մեջ ցանկացած միջամտություն:

«Այս վիրուսի ազդեցությունը մարդու առողջության վրա վատ կամ ավելի վատ է: Ցանկացած պարագայում այն թողնում է որեւէ հետեւանք առողջության վրա: Հետեւաբար պաստվաստանյութի բացասական ազդեցության ռիսկերն ավելի փոքր են»,- ընդգծել է Աֆեյանը՝ հավելելով, որ պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը հասարակության առաջ՝ չվարակվելով եւ վիրուսը ուրիշներին չփոխանցելով:

Չպատվաստվածները վտանգում են նաեւ ուրիշների կյանքը

Աֆեյանը, սակայն, չի մեղադրել այն մարդկանց, որոնք անվստահությամբ են վերաբերվում պատվաստանյութերին, քանի որ նման ճգնաժամ, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է, նախկինում չի եղել: «Դու կարող ես քո կյանքը վտանգի ենթարկել: Դա քո որոշումն է: Բայց եւ վտանգի ես ենթարկում ուրիշներին»,- ասել է նա։

Պատվաստանյութերի նկատմամբ հանրության վերաբերմունքը Աֆեյանը համեմատել է բժշկի նշանակած դեղորայքը խմելու կամ վիրահատության անհրաժեշտության հետ, որոնք եւս որոշակի ռիսկ պարունակում են, բայց կոչված են պաշտպանելու էլ ավելի մեծ վտանգից։

Կորոնավիրուսի դեմ կիրառվող պատվաստանյութերի միջեւ տարբերություններ, իհարկե, կան, բայց դա պատվաստումից հրաժարվելու առիթ չպետք է լինի։ Նուբար Աֆեյանն ընդգծել է, որ բոլոր պատվաստանյութերն էլ վստահաբար չպատվաստվելուց ավելի լավ են:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հաշտության եզրերի փնտրտուք եւ հարվածների սաստկացում
հաջորդը
Ադրբեջանը գերեվարել, ապա վերադարձրել է արցախցուն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն