• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Կորուստներ ու ձեռքբերումներ գազատարի ճանապարհին

aliq 14:00 | 29.07.2021
aliq 14:00 | 29.07.2021
Nord Stream 2

Kyiv Post-ը «Դավաճանություն» վերնագրով հոդված է հրապարակել ԱՄՆ-ի եւ Գերմանիայի «Հյուսիսային հոսք-2»-ին վերաբերող գործարքի մասին, որով թույլ է տրվում ավարտին հասցնել դեպի Եվրոպա ռուսական գազատարի շինարարությունը՝ առանց ԱՄՆ-ի հետագա պատժամիջոցների կիրառման:

Խաթարում են եվրոպական անվտանգությունը

Kyiv Post-ի հոդվածագիրը նշել է, որ համաշխարհային տերություններ ԱՄՆ-ը եւ Գերմանիան մեջքով շրջվում են դեպի Ուկրաինա եւ խաթարում եվրոպական անվտանգությունը, քանի որ գործարք են կնքել՝ թույլ տալով ավարտին հասցնել Ռուսաստանի «Հյուսիսային հոսք-2» վիճահարույց գազատարի նախագիծը:

Համաձայնագրով նախատեսվում է նաեւ էներգետիկ ոլորտում եւ դիվանագիտական նախաձեռնություններում աջակցել Ուկրաինային, բայց անորոշ է մնում, թե այս զիջումները որքանով կօգնեն Ուկրաինային՝ վերականգնելու Ռուսաստանից գազի տարանցման վճարների կորուստները եւ պաշտպանվելու ռուսական հետագա ագրեսիայից:

Ապավինելով թշնամիների ողորմածությանը

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան եւ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն դատապարտել են գործարքը՝ ընդգծելով, որ դա «չի կարող համարվել «Հյուսիսային հոսք-2»-ի հետեւանքով առաջացած սպառնալիքները սահմանափակելու բավարար արդյունավետ միջոց»:

Հոդվածագիրն ընդգծել է, որ այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Գերմանիան, Ուկրաինան ստիպված կլինի ապավինել իր  թշնամիների ողորմածությանը:

«Բայդենի վարչակազմի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ կնքված համաձայնագիրը վերջին մեխը խփեց Ուկրաինայում գազի տարանցման դագաղի վրա՝ կանաչ լույս տալով Կրեմլին եւ Գերմանիային՝ ավարտելու իրենց սիրելի «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարը»,- նշված է հոդվածում:

ԱՄՆ-ը հուլիսի 21-ի համատեղ հայտարարությամբ որոշեց հանդարտացնել Գերմանիային՝ լուծելով Ուկրաինան շրջանցող եւ ուղղակիորեն Ռուսաստանից Գերմանիա գազ փոխանցող 11 միլիարդ դոլար արժողության խողովակաշարի շուրջ երկարատեւ վեճը:

Վաշինգտոնն ու Բեռլինը աչք փակեցին

Հոդվածագիրը շեշտել է, թե իմանալով Պուտինի անցած ուղին՝ միամտություն է մտածել, որ Գերմանիան եւ ԱՄՆ-ը, ըստ ամենայնի, գործողություններ կձեռնարկեն Ռուսաստանի դեմ, եթե վերջինս դադարեցնի էներգետիկ մատակարարումները Ուկրաինային:

Ռուսաստանի ավտորիտար ղեկավարը գազի տարանցիկ փոխադրումներով շանտաժի է ենթարկել Եվրոպային եւ Ուկրաինային տասնամյակներ շարունակ, բայց ԱՄՆ-ի եւ Գերմանիայի դիրքորոշումն այժմ պարզ է: Վաշինգտոնն ու Բեռլինը պաշտոնապես աչք փակեցին Պուտինի չարագործությունների վրա:

Իմպերիալիստական տեսլականի ուրվագիծը

Պուտինի փառասիրությունը պարզ է դարձել 2000-ին իշխանության գալուց ի վեր: Ավելի քան 20 տարի նա երազում էր իր օրոք վերականգնել կայսերական Խորհրդային Միությունը եւ Ուկրաինային տեսնել իր ոտքերի տակ:

Եթե արեւմտյան երկրները մինչեւ այժմ նրան լավ չեն լսել, ապա բոլորովին վերջերս նա ժամանակ գտավ գրելու 5000 բառանոց «աշխատություն»՝ ուրվագծելով իր իմպերիալիստական տեսլականը հորինված պատմությամբ, որում Ուկրաինան միշտ եղել է Ռուսաստանի մաս եւ այդպիսով պետք է գտնվի իր ուղեծրի շրջանակում:

Հեղինակը զգուշացրել է. Պուտինի ծրագրում գազի տարանցումը նույնպիսի զենք է, ինչպես զորքերը, որոնք նա պարբերաբար կենտրոնացնում է Ուկրաինայի սահմաններին՝ ոտնահարելով երկրի՝ սեփական ճակատագիրը որոշելու կամքը:

Պուտինին հանձնված կարմիր գրիչը

Անգամ ՆԱՏՕ-ն ոչինչ չձեռնարկեց, երբ Ռուսաստանն այս տարի Ուկրաինայի սահմաններին ավելի քան 100 000 զորք կուտակեց, իսկ Պուտինը պարծեցավ, թե ինքն է որոշելու կարմիր գծերի սահմանները:

«Մենք չենք ուզում կամուրջներ այրել, բայց եթե ինչ-որ մեկը մեր բարի մտադրությունը որպես թուլություն է մեկնաբանում, մեր արձագանքը կլինի արագ եւ կոպիտ,- ասել էր նա:- Մենք ինքներս կորոշենք՝ յուրաքանչյուր դեպքի համար որոնք են կարմիր գծերը»:

«Այս անգամ Բայդենը եւ Մերկելը նրան հանձնեցին կարմիր գրիչը»,- եզրափակել է Kyiv Post-ի հոդվածագիրը:

Ռուսաստանի ներուժը եւ էներգետիկ սպառնալիքը

Los Angeles Times-ը խնդրին իր անդրադարձում նշել է, որ Լեհաստանը եւ Ուկրաինան պաշտոնապես դժգոհություն են հայտնել խողովակաշարի ավարտը թույլ տալու որոշման վերաբերյալ եւ ասել, որ Ռուսաստանից եկող անվտանգության սպառնալիքը նվազեցնելու համար ջանքերը բավարար չեն:

«Այս որոշումը ստեղծում է քաղաքական, ռազմական եւ էներգետիկ սպառնալիք Ուկրաինայի եւ Կենտրոնական Եվրոպայի համար՝ մեծացնելով Ռուսաստանի ներուժը Եվրոպայում անվտանգության իրավիճակը ապակայունացնելու, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ պետությունների միջեւ մասնատումները շարունակելու համար»,- ասված է Ուկրաինայի եւ Լեհաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

Քաղաքական շահի բացակայություն

Los Angeles Times-ը նկատել է, որ համաձայնագիրը միանշանակ քաղաքական շահ չի խոստանում ո՛չ նախագահ Բայդենին, ո՛չ էլ գազատարի հովանավոր հեռացող Անգելա Մերկելին:

«Համաձայնագիրը Բայդենի պարագայում Ռուսաստանի նկատմամբ քաղաքականապես թույլ երեւալու ռիսկ է ենթադրում,- շարունակել է Los Angeles Times-ը՝ հավելելով, որ Գերմանիայի Կանաչների կուսակցությունը սեպտեմբերի ընտրություններում լուրջ մարտահրավեր կնետի Մերկելի իշխող կուսակցությանը՝ շահարկելով գազատարի վերաբերյալ իր ղեկավարի դիրքորոշումը:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սպիտակ արագիլների սեւ բախտը
հաջորդը
Թուրքիան չի ուզում իրեն նեղություն տալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն