• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խոսնակները Շուշիում

aliq 17:05 | 29.07.2021
aliq 17:05 | 29.07.2021
Azerbaijan, Pakistan, Turkey flags

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահներն այսօր այցելել են Շուշի։

Սահիբա Գաֆարովան, Մուստաֆա Շենթոփը եւ Ասադ Կայսարը Շուշի են ժամանել 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած այցի շրջանակում:

Երեք երկրների խորհրդարանների ղեկավարները ծանոթացել են Շուշիում ընթացող շինարարական աշխատանքներին։

Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահների Շուշի այցից առաջ ստորագրած «Բաքվի հռչակագրով»՝ ռեգիոնալ խաղաղության համար անհրաժեշտ է այդ երեք երկրների ավելի համապարփակ համագործակցությունը:

Կողմերը վերահաստատել են ահաբեկչության, կիբերհարձակումների, հիբրիդային պատերազմների եւ մի շարք երկրներում նկատվող իսլամաֆոբիայի դրսեւորումների դեմ պայքարելու հարցում ստանձնած պարտավորությունները:

Հռչակագրում առանձին անդրադարձով շնորհավորանք կա՝ ուղղված Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին «Հայաստանի երեսնամյա օկուպացիայից հետո տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով»:

Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահները «դատապարտել են Հայաստանին ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին չտալու համար», ինչպես նաեւ  լիակատար համերաշխություն հայտնել Ադրբեջանին «ազատագրած տարածքները վերականգնելու եւ տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու հարցում»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուս սահմանապահների տեղակայման շուրջ
հաջորդը
Իրանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն