• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պավլովնիա. եկվորի ու բնիկի պայքար

Մարի Չաքրյան 17:00 | 30.07.2021
Մարի Չաքրյան 17:00 | 30.07.2021
Pavlovnia

Այսօր համացանցում կարելի է հեշտությամբ տեղեկություններ, տարաբնույթ հայտարարություններ գտնել պավլովնիա ծառատեսակի սերմերի, հաճախ նաեւ այսպես կոչված «սերտիֆիկացված սերմեր»-ի վաճառքի մասին: Կարճատեւ որոնման արդյունքում կգտնեք նաեւ առաջարկներ պավլովնիայի այնպիսի տնկիների, որոնք աճեցված են մեզ մոտ ու հարմարված Հայաստանի բնակլիմայական պայմաններին:

Գայթակղիչ հայտարարություններ կան, թե պավլովնիայի պլանտացիայում փեթակներ տեղադրելու դեպքում ինչքան մեղր կարելի է ստանալ, թե 5-6 տարեկան ծառերի 1 հա տարածքից ինչքան թանկարժեք, ամուր, ճկվող ու թեթեւ փայտանյութ է ստացվում, որքան օգտակար է դրանք քաղաքների կանաչապատման, բնակավայրերի օդային ավազանի մաքրության եւ տեսքի համար, որ ծաղկման շրջանում շրջակայքը լցվում է աննկարագրելի բույրով: Եվ իհարկե առկա է բույսի տնկիների կամ սերմերի շատ սահմանափակ քանակ, ուստի պետք է շտապել ձեռք բերել այն:

Սակայն պարզվում է, որ Հայաստանում այս ծառատեսակը համապատասխան հետազոտություն չի անցել, մինչդեռ այն համարվում է ինվազիվ տեսակ, այսինքն՝ կարող է վարակել բնությունը:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ Վանիկ Գաբրիելյանից, պավլովնիայի (Paulownia tomentosa) հիմնական տեսակները շատ լավ բազմանում են սերմերով, իսկ դրանց կլոնը կամ գյուղատնտեսական, սելեկցիայի միջոցով ստացված նոր սորտերը ավելի քիչ սերմ են տալիս, բազմանում են վեգետատիվ կերպով, ուստի վայրի բնություն «փախչելու» հավանականությունը փոքր է:

Սակայն չկան հստակ տեղեկություններ, թե Հայաստանում կոնկրետ որ տեսակներն են տարածված:

Հայտարարությունները հաշվի առնելով՝ կարող ենք ենթադրել, որ առավել տարածված է սերմերով աճեցումը: Ուստի զրուցակցիս կարծիքով այն չարիք կարող է լինել Հայաստանի համար, ու քանի դեռ ուսումնասիրություններ արված չեն, անհրաժեշտ է խուսափել այս ծառատեսակի աճեցումից:

«Շատ տեղերում ինվազիվ բույս է, եթե իրեն լավ զգաց, կճնշի աբորիգեն տեսակներին, որ պատմականորեն ձեւավորվել են տվյալ տարածքում, իսկ եթե իր հետ բերի որեւէ վնասատու, ավելի մեծ վնաս կհասցնի մյուս ծառատեսակներին, հատկապես վայրի»,- նշեց հնէաբուսաբան Գաբրիելյանը:

Սա է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարության հուլիսի 29-ին տարածած հայտարարությունը՝ պավլովնիայի զանգվածային աճեցման գործունեությունից զերծ մնալու մասին, առավել քան սպասված էր:

Pavlovnia
Նախարարությունը հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից, մասնավորապես Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ), քանի դեռ այդ «ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են»։

Նախարարության հայտարարությունից նաեւ տեղեկանում ենք, որ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի հետ կազմվել է համատեղ ծրագիր՝ պավլովնիա ծառատեսակի ինվազիվության վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։

«Բույսերի ֆիտոսանիտարական հսկողություն գոյություն ունի, որ չի կարելի չփորձարկված բույսը տնկվի: Միայն դենդրոպարկերում, քանի որ դրանք վերահսկվում են»,- նշեց Գաբրիելյանը:

Կենսաբանների հայկական միության համահիմնադիր Արսեն Գասպարյանի կարծիքով անհրաժեշտ է նաեւ հաշվառել ու քարտեզագրել ներկայում առկա տնկարքներն ու տնկարանները:

«ԱՄՆ-ում պավլովնիան պաշտոնապես համարվում է ինվազիվ տեսակ, քանի որ շատ արագ է աճում եւ բազմանում՝ զբաղեցնելով տեղաբնակ տեսակների աճելավայրերը: Եվրոպական բազմաթիվ երկրներում նույնպես, բայց այստեղ ավելի արագ տարածվում է քաղաքային եւ մարդու կողմից ձեւափոխված միջավայրերում»,- տեղեկացրեց նա:

Հայաստանում ծառաբույսի նպատակահարմարությունը փորձարկելու համար տարիներ են պետք: Բայց քանի դեռ չկա պնդում դրա անվտանգ լինելու մասին, անհրաժեշտ է խուսափել պավլովնիա աճեցնելուց: Բացի վայրի բնությանը հնարավոր վնասից՝ մարդիկ, հետեւելով գայթակղիչ հայտարարություններին, հնարավոր է տուժեն նաեւ ֆինանսապես. արդեն իսկ կան տեղեկություններ, որ դրանք մի քանի տարի անց, չհարմարվելով բնակլիմայական պայմաններին, սպասելի արդյունք չեն տալիս:

Մասնագետները տարիներ շարունակ արագաճ բարդիների ուսումնասիրությամբ են զբաղվել, ստացել Հայաստանի համար հարմար տեսակներ, որոնք վնասակար չեն, ուստի պարոն Գաբրիելյանը խորհուրդ տվեց ցանկության դեպքում դրանք աճեցնել:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԽ զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները
հաջորդը
Մերկելը վախեցել է, որ Հունաստանը կլքի ԵՄ-ն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն