• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵԽ զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները

aliq 16:48 | 30.07.2021
aliq 16:48 | 30.07.2021
European Parliament

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւը եւ ԵԽ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մահացու բախումների վերաբերյալ:

Զեկուցողները ցավակցել են հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական զինուժի հետ բախումների հետեւանքով զոհված երեք հայ զինծառայողների ընտանիքներին:

Վերջին փոխհրաձգությունը ոչ պակաս անհանգստացնող է

«Դժբախտաբար, սա ընդամենը մեկն է վերջին ամիսներին միջադեպերի կամ սադրանքների այն շարքից՝ ներառյալ միջպետական սահմանին տեղի ունեցած բռնությունները, որոնք սկսվեցին ադրբեջանական զորքերի՝ մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներխուժելուց հետո:

Վերջին փոխհրաձգությունը, որ տեղի ունեցավ Նախիջեւանի սահմանին, որտեղ մեկ այլ հայ զինվոր սպանվեց, ոչ պակաս անհանգստացնող է»,- նշված է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Բանակցությունների, ոչ թե ուժի կիրառման միջոցով

ԵԽ պատգամավորները կողմերին հորդորել են խստորեն հետեւել հրադադարին եւ խուսափել ցանկացած սադրանքից:

Նրանք ընդգծել են, որ սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի սահմանագծման եւ սահմանազատման շուրջ բանակցությունների եւ ոչ թե ուժի կիրառման եւ միակողմանի գործողությունների միջոցով:

Բոլոր զորքերը պետք է հետ քաշվեն մինչեւ մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան:

Դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը

Եվրախորհրդարանի պատվիրակությունը շեշտել է, որ իրադրության կայունացման եւ լարվածության թուլացման համար ծայրաստիճան կարեւոր է, որ անմիջապես դադարեցվի սադրիչ հռետորաբանությունը:

Այս համատեքստում ԵԽ պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արեւմտյան Զանգեզուրի» վերաբերյալ եւ Հայաստանի Հանրապետության տարածքները իբրեւ ադրբեջանցիների «նախնիների հողեր» ներկայացնելը:

ԵԽ պատգամավորներն ընդգծել են, որ նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են եւ կարող են էլ ավելի խարխլել տարածաշրջանային անվտանգությունը:

«Հիշեցնում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահություն կառուցող միջոցառումներին եւ բոլոր խնդիրները բանակցությունների սեղանի շուրջը լուծելուն՝ ներառյալ տեւական հակամարտության կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումը»,- շեշտել է ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ներկայացուցիչը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրաքի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Քուրդիստանի ղեկավարի հետ
հաջորդը
Պավլովնիա. եկվորի ու բնիկի պայքար
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՄԱԳԱՏԷ-ն խրախուսում է միջուկային զենք ձեռք բերելու Իրանի...

    21:12 | 05.06.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է առեւանգված երկու հայ զինծառայողներին

    20:32 | 05.06.2023
  • Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

    19:25 | 05.06.2023
  • Ադրբեջանը երկու ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի...

    16:29 | 05.06.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

    15:02 | 05.06.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 2

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 3

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 4

    Բուժաշխատողների հավաստագրումը կփոխի՞ բուժսպասարկման որակը

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Հնս   Օգս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա