• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Ներկայացվեցին Թումանյանի ակադեմիական հատորները

Անուշ Առաքելյան 13:00 | 02.08.2021
Անուշ Առաքելյան 13:00 | 02.08.2021
Tumanyan book

Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ջանքերով 1980-1990-ականներին լույս ընծայվեց Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն՝ տասը հատորով: Հրատարակության գլխավոր խմբագիրը ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանն էր: Չնայած ահռելի աշխատանքին՝ ժամանակի թելադրանքով որոշ նյութեր հրատարակվել էին խմբագրումներով, կային բացթողումներ, անճշտություններ։

Նախորդ հրատարակության վերջին հատորի տպագրությունից թեեւ քիչ ժամանակ է անցել, սակայն գրականության ինստիտուտն ու Հովհաննես  Թումանյանի թանգարանի գիտական խորհուրդները նպատակահարմար են գտել վերահրատարակելու գրողի ակադեմիական հատորները՝ պատեհ առիթ համարելով ծննդյան 150-ամյակը:

Ani Yeghiazaryan«Պետք է նկատի ունենալ, որ այդ հրատարակությունն իրականացվել է դժվարին պայմաններում, եւ հնարավոր չի եղել ապահովելու մեծ բանաստեղծին վայել տպագրական որակ»,- ասում է գրողի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Գիտական լուրջ աշխատանք է արվել, թանգարանը տարիներ շարունակ հետազոտություն է իրականացրել, պարզել, որ արխիվներում կան նոր նյութեր, որոնք ներառված չեն նախկին հրատարակություններում: Անի Եղիազարյանը նշեց, որ «Եթե այսօրվա ընթերցողը վերցնի ակադեմիական հատորները, այլեւս մտավախություն չի ունենա, որ այնտեղ կրճատումներ կամ փոփոխություններ կլինեն, քանի որ համապատասխանեցրել են ձեռագրային տարբերակներին, առաջին տպագիր սկզբնաղբյուրներին»:

Գրքի երեւանյան 4-րդ փառատոնի բացման արարողությունից անմիջապես հետո ընթերցողը ծանոթացավ չորս հատորներին, առաջիկա հինգ տարում կտպագրվի նաեւ մյուս վեցը:

Վերահրատարակության մեջ պահպանված են նախորդ հրատարակության կառուցվածքը, բովանդակությունը` միայն մասնակի խմբագրումներով ու սրբագրումներով: Նույնությամբ պահպանվում են նաեւ Թումանյանի բանաստեղծություններին, քառյակներին, բալլադներին, պոեմներին, գեղարվեստական արձակին, քննադատական և հրապարակախոսական ժառանգությանը, ինչպես նաեւ ութերորդ հատորի որոշ նյութերին վերաբերող ուսումնասիրություն-հոդվածները, հարկ եղած դեպքում, սակայն, գիտաշխատողները կատարում են  անհրաժեշտ ճշգրտումներ:

Առաջին հատորում գրողի բանաստեղծություններն են՝ բացի քառյակներից: Բանաստեղծությունները զետեղված  են ժամանակագրական կարգով, սեւագիր եւ անավարտ գործերն առանձին բաժնով են ներկայացված: Ի դեպ, բանաստեղծությունների մի մասը տպագրվում է առաջին անգամ:

Երկրորդ հատորում կարելի է գտնել բանաստեղծի գրական ժառանգության երեք բաժին՝ քառյակներ, բալլադներ եւ թարգմանական բանաստեղծություններ:

«Անուշը», «Լոռեցի Սաքոն», «Հառաչանքը», «Պոետն ու մուսան», «Դեպի անհունը»… երրորդ հատորը ներառում է բանաստեղծի գեղարվեստական ժառանգության կարեւոր բաժիններից մեկի` պոեմների մեծ մասը: Չորրորդ հատորը կազմված է երկու՝ «Սասունցի Դավիթ», «Թմկաբերդի առումը» պոեմներից և անավարտ «Հին կռիվը» եւ «Հազարան բըլբուլը» թարգմանական պոեմներից:

«Թեեւ ներկա հրատարակությունը կոչվում է Երկերի լիակատար ժողովածու, բայց այն  չի ամփոփում բանաստեղծի բոլոր տեքստերն ու նյութերը: Բազմաթիվ օրագրային եւ այլ բնույթի գրառումներ, հոդվածների պատառիկներ, նշումներ ու ցանկեր, ինչպես նաեւ Թումանյանի ստորագրած պաշտոնական գրություններ դուրս են մնացել այս հրատարակությունից, քանի որ ունեն մասնագիտական արժեք եւ ընթերցողի լայն շրջանակին չեն կարող հասցեագրվել:

Բոլոր նյութերը հաջորդաբար կզետեղվեն «Թումանյան. Ուսումնասիրություններ եւ հրապարակումներ» մատենաշարի հերթական հատորներում, որոնց տպագրությունը կրկին կիրականացնի գրականության ինստիտուտը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Անի Եղիազարյանը:

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն ամփոփում է  թումանյանագիտության շուրջ հարյուրամյա ճանապարհի ձեռքբերումները եւ հետազոտողների համար կարող է հիմնական աղբյուր դառնալ:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայի ամենահայտնի սնկագետը հայ է
հաջորդը
Եթե թալիբները հաղթեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն