• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

 Չարենցի «Երեւանի ուղղիչ տունը» առանձին գրքով

Անուշ Առաքելյան 16:00 | 03.08.2021
Անուշ Առաքելյան 16:00 | 03.08.2021
Yeghishe Charents book
Քրեական սկանդալ

1926 թվական, սեպտեմբերի 5, Երեւան: Աբովյան փողոցում Չարենցը «Նագան» տեսակի ատրճանակով կրակում է կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջ՝ Մարիաննա Այվազյանի վրա: Առաջին փամփուշտը վրիպում է, երկրորդից Մարիաննան վիրավորվում է:

«Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալու, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա սպանել եւ մահափորձ արեցի»,- սա հատված է սեպտեմբերի 8-ի հարցաքննությունից:

Նոյեմբերի 9-ի դատական նիստում Չարենցը դատապարտվում է ութ տարվա ազատազրկման, պատժաչափը մեղմվում է՝ դառնալով 3 տարի։ 1927-ի հունվարի 8-ին որոշվում է կալանքը փոխարինել «հարկադիր բժշկությամբ՝ ուղարկելով նրան սանատորիաներից մեկը»։ Նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ գրում է «Երեւանի ուղղիչ տնից» ստեղծագործությունը:

Gohar CharentsՍտեղծագործության մասին խոսելիս բանաստեղծի թոռը՝ Գոհար Չարենցը, առաջարկում է վերադառնալ 1925 թվական, երբ կոմկուսի անդամ Չարենցը մեկնում է Եվրոպա, վերադառնում նոր գաղափարներով, կոմկուսի նախագահ Աշոտ Հովհաննիսյանին էլ խնդրում իրեն հանել կուսակցության շարքերից: Մերժում ստանալով՝ Չարենցը սպառնում է հարցը լուծել «քրեական սկանդալով»:

Դրան գումարվել էր նաեւ Չարենցի հոգեկան ծանր վիճակը: Խրոնիկ անքնությունը, վախերը նա ամեն օր թաղում էր օղու շշի մեջ: Նամակներից մեկում էլ բանաստեղծը գրում է, որ հոգեկան կացությունը կարող է ողբերգությամբ ավարտվել:

Բանտի «ինտելիգենտ»-ը

Երեւանի ուղղիչ տունը Չարենցը նկարագրում էր որպես խորհրդային բանտի բնակիչների մի զարմանալի աշխարհ՝ կալանավորներին ու նրանց միջանձնային հարաբերություններին ինքնատիպ գունավորում տալով:

Չարենցը բանտի «ինտելիգենտ»-ն էր, կալանավորները նրան կնքել էին ընկեր Չարյանց անունով: Նրանից սկզբում հեռավորություն էին պահում, հետո վստահում այնքան, որ արդեն անձնական կյանքն էին պատմում։

Վերահրատարակության մասին

«Հուշագրությունը հաջորդել է «Երկիր Նաիրի» վեպին, իսկ անգերազանցելի վեպն ընթերցելուց հետո դժվար է անցում կատարել «Երեւանի ուղղիչ տնից»-ին»,- ասում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1920-ականներին: 1996-ին՝ բանաստեղծի 100-ամյակի նախօրեին, լույս տեսավ Հրանտ Մաթեւոսյանի կազմած ընտրանին, իսկ 2000-ականներին «Անտարեսը» քառահատոր հրատարակեց. «Երեւանի ուղղիչ տնից»-ը դրվեց չորրորդ հատորում: Չարենցի այս գործն առանձին գրքով հրատարակության է պատրաստել «Վերնատուն» հրատարակչությունը բանաստեղծի 125-ամյակին ընդառաջ:

Գիրքը ծանոթագրել է գրականագետ, բանաստեղծ Արմեն Սարգսյանը։ Նա ասում է, որ նախորդ հրատարակություններում սպրդած սխալները, որոնք բնագրին խորթ էին, շտկվել են: Գրքում շատ բարբառաբանություններ ու օտարաբանություններ կան, ծանոթագրություններն օգնության են հասնում:

Arkmenik NikoghosyanԳրականագետները տարբեր անվանումներ են տվել այս ստեղծագործությանը՝ «հուշագրական վիպակ», «ինքնակենսագրություն», «հուշ-ակնարկ» եւ այլն:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն առաջարկում է այն անվանել հուշագրական վեպ, ըստ նրա՝ ստեղծագործությունը չէր կարող լինել պարզ հուշագրություն, որովհետեւ շարժառիթը զուտ անձնական չէ:

Այսինքն՝ Չարենցին վաղաժամ ազատելու պայմաններից մեկն, ըստ գրականագետի, եղել է նման հուշագրությունով հանդես գալն ու խորհրդային բանտը ջատագովելը:

Այն, որ ստեղծագործությունը գրվել է ռեժիմի պարտադրանքով, դրա մասին նաեւ Չարենցը տողատակերով է հուշում, իսկ նա ծածկախոսությունների մեծագույն վարպետ էր:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձայնաճանաչ ինտելեկտուալ սմարթֆոններ
հաջորդը
Պատգամավորին զրկել են անձեռնմխելիությունից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն