• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օլիմպիական «արգելավազք»՝ Մինսկից Վարշավա

aliq 17:38 | 03.08.2021
aliq 17:38 | 03.08.2021
Cristina Tikhanovskaya

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պաշտոնապես սկսել է քննել բելառուսցի մարզուհի, Բելառուսի օլիմպիական թիմի անդամ Քրիստինա Տիմանովսկայայի հետ կապված միջադեպը:

Վազորդուհին հայտարարել էր, որ Բելառուսի հավաքականի ղեկավարները վախեցրել են իրեն եւ փորձել բռնի ուժով Տոկիոյից Մինսկ ուղարկել մարզչական շտաբի հետ իր հակասությունների պատճառով:

Լեհաստանն արդեն մարդասիրական վիզա է շնորհել Տիմանովսկայային: Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պշիդաչը հայտնել է, որ վազորդուհին այժմ Տոկիոյում Լեհաստանի դեսպանատանն է, վաղը նա Տոկիոյից մեկնելու է Վարշավա:

Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ բելառուս մարզուհու անվտանգությունը երաշխավորված է: Նա հավելել է, որ հաշվի առնելով այս խնդրի բարդությունը՝ այլ մեկնաբանություն չի կարող տալ:

Խաթարում են օլիմպիական ոգին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Տիմանովսկայայի նկատմամբ Բելառուսի գործողությունները: Բլինքենն ընդգծել է, թե Լուկաշենկոյի ռեժիմը եւս մեկ միջազգային ճնշում իրականացնելու փորձ արեց՝ ստիպելով  հեռանալ օլիմպիական մարզուհի Քրիստինա Տիմանովսկայային՝ պարզապես խոսքի ազատության իր իրավունքի իրացման համար:

Թվիթերյան իր գրառման մեջ ԱՄՆ պետքարտուղաը շեշտել է, որ նման գործողություններն անհանդուրժելի են, խաթարում են օլիմպիական ոգին, ոտնահարում հիմնարար իրավունքները:

Ռեժիմը չի հարգում օլիմպիական համերաշխությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարել է, թե միջադեպը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Լուկաշենկոյի ռեժիմը հարվածում է բելառուսական հասարակության բոլոր խավերին՝ ներառյալ մարզիկներին, եւ չի հարգում օլիմպիական համերաշխությունը:

Քաղաքական ապաստանի հնարավորությունը՝ ուժի մեջ

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնն էլ հայտարարել է, որ Փարիզը եւ ԵՄ գործընկերները քննարկում են բելառուս մարզիկին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը:

Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ բելառուս վազորդուհու շուրջը ստեղծված իրավիճակը հաստատում է Բելառուսում բռնապետությանը բնորոշ վերահսկողության, գրաքննության եւ բռնության փաստը:

Նա ողջունել է ՄՕԿ-ի քայլը, որը Ճապոնիայի իշխանությունների եւ ոստիկանության հետ միասին ապահովել է բելառուս մարզիկի անվտանգությունը:

«Փոխանցումավազք»՝ Մինսկ-Տոկիո երթուղով

Ճապոնիայում Բելառուսի դեսպանատունը երեկ դիմել է ճապոնական կողմին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել բելառուս թեթեւատլետ Քրիստինա Տիմանովսկայայի մասին: Դեսպանատունը նշել է, որ բելառուս դիվանագետները ժամանել են Տոկիոյի Խանեդա օդանավակայան՝ մարզիկի հետ կապված խնդիրը, դեպքի հանգամանքները պարզելու եւ հնարավոր հյուպատոսական-իրավական օգնություն ցուցաբերելու համար:

Քանի որ դիվանագետները չեն կարողացել ճապոնական կողմի ներկայացուցիչներից մանրամասներ ստանալ, դեսպանատունը դիմել է ճապոնական կողմին՝ Բելառուսի քաղաքացու մասին տեղեկություն տրամադրելու պաշտոնական խնդրանքով։ Դեսպանությունն արձանագրել է, որ օգոստոսի 2-ի՝ 17:00-ի դրությամբ Տիմանովսկայան Ճապոնիայում Բելառուսի դեսպանատուն չի դիմել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալեքսանյանն արծաթ շահեց, Չալյանը զրկվեց բրոնզից
հաջորդը
Իրանը վերահաստատել է պատրաստակամությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն