• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուշացած զղջումն ու դիմադրողականության 8 ամիսը

aliq 11:33 | 09.08.2021
aliq 11:33 | 09.08.2021
covid-19 vaccination

Ըստ Mediaite պորտալի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ իր համեստ լուման ունի ամերիկյան պատվաստանյութերի մշակման գործում:

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների ներկա վարչակազմը կործանում է երկիրն ու գլուխ գովում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար:

Սպիտակ տան նախկին առաջնորդն ինքն իրեն բնորոշել է իբրեւ պատվաստման եւ ազատությունների կողմնակից: Թրամփը նշել է, որ եթե իր վարչակազմը պատվաստանյութի մշակման քաղաքականության գործում հետեւողական չլիներ, 1917-ի պես հիմա արդեն Ամերիկայում 100 միլիոն մարդ մեռած կլիներ կորոնավիրուսից:

Պատվաստվեք, քանի դեռ ուշ չէ

Երեք շաբաթ առաջ կորոնավիրուսով վարակված մահամերձ ամերիկացի ռադիոհաղորդավար Դիք Ֆարելը մահից առաջ հորդորել է անպայման պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Նախքան վարակվելը հաղորդավարը մշտապես քննադատում էր բուժաշխատողներին ու քարոզում հեռու մնալ պատվաստանյութերից: Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին Ֆարելն անվանում էր «իշխանությունից խենթացած ստախոս», պատվաստանյութերն էլ որակում իբրեւ բացահայտ խաբեություն: Նա պնդում էր, թե դեմոկրատները երբեք դրական թեստի արդյունք չեն տալիս, քանի որ բուն վիրուսը  հանրապետականներին հիմարացնելու համար ստեղծված հորինվածք է:

Ուեսթ Փալմ Բիչի երկարամյա հեռուստահաղորդավար, այնուհետեւ ռադիոհաղորդավար Ֆարելը վարակվելուց հետո, երբ իր առողջական վիճակն արդեն անմխիթար էր, ամերիկյան Newsmax դաշնային հեռուստացանցի եթերում հայտարարել է, որ փոխել է վերաբերմունքը պատվաստման հանդեպ եւ ներողություն է խնդրել:

Ֆարելի ընկեր Լի Հայերը Facebook-ի իր էջում խոստովանել է, որ հաղորդավար ընկերը մահից առաջ իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ զգուշացնելով, թե վիրուսը կատակ բան չէ, եւ ինքն ափսոսում է, որ անլուրջ է վերաբերվել դրան ու չի պատվաստվել: Նա Լիին հորդորել է անպայման պատվաստվել, Լին էլ որոշել է հետեւել ընկերոջ վերջին խորհրդին:

ՔՈՎԻԴ-19-ի ծանր ընթացքը որոշող գործոն է հայտնաբերվել

Մարդու արյան մեջ սֆինգոզին ամինասպիրտի պարունակության մակարդակով կարելի է կանխորոշել` կորոնավիրուսային վարակն ինչպես կանդրադառնա խնամյալի առողջության ու կյանքի վրա։

Հայտնագործության հեղինակները՝ ԱՄՆ Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի գիտնականները, նշել են, որ ստուգել են առողջ մարդկանց եւ ՔՈՎԻԴ-19-ով տարբեր աստիճանի հիվանդացած խնամյալների արյան շիճուկի մոտ 400 նմուշ։ Պարզվել է, որ սֆինգոզինի, ինչպես նաեւ դրա մեջ պարունակվող սպիտակուցի, թթու ցերամիդի (AC) բարձր մակարդակ ունեցող մարդկանց օրգանիզմում վարակներն առանց ախտանիշների են ընթանում։ Սֆինգոզինի ցածր մակարդակը, հակառակը, լուրջ նախադրյալ է կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի համար։

Ըստ Scientific Reports գիտական ամսագրի՝ գիտնականները հայտնաբերել են նաեւ, որ կորոնավիրուսով վարակվածների օրգանզիմում սֆինգոզինի մակարդակը 15 անգամ ցածր է, քան առանց ախտանիշների հիվանդների օրգանիզմում։

Ամերիկացի գիտնականների կարծիքով` այդ լիպիդի օգնությամբ կարելի է մինչեւ 99% ճշգրտությամբ պարզել հիվանդության ծանրության աստիճանը։ Այսօր դա թանկ հետազոտություն է համարվում եւ բարդ սարքավորումների պատճառով անհնար է լայնորեն կիրառել։ Սակայն ուսումնասիրությունների հեղինակները համոզված են, որ իմունաֆերմենտային հետազոտության հիման վրա մշակած թեստը ՄԻԱՎ-ի առաջնային ախտորոշման հետազոտության պես կարող է շահավետ եւ հասանելի այլընտրանք լինել։ Նրանք ընդգծել են, որ եթե հաջողվի առանց ախտանիշների խնամյալներին տարանջատել ախտանշաններ ունեցողներից, հնարավոր կդառնա ռեսուրսներն ու ուժերն ուղղել առավել խոցելիներին ախտորոշելու եւ փրկելու համար:

Միայն պատվաստումը կփրկի մարդկությանը

Առողջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը Российская газета-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ միայն պատվատումն է ի վիճակի փրկելու մարդկությանը կորոնավիրուսի մուտացված տարբերակներից: Նա նշել է, որ դիմադրողականության բարձր ընդգրկման պարագայում կտրուկ կնվազի մարդկանց հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում պառկեցնելու անհրաժեշտությունը:

ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ մուտացիան վիրուսի յուրաքանչյուր փոխանցման պահին մշտապես տեղի ունեցող գործընթաց է, եւ ԱՀԿ-ն հետեւում է վարակի նոր տարատեսակների ի հայտ գալուն: Այժմ կազմակեպությունը հետազոտում է՝ արդյոք «Լամբդա» շտամը դո՞ւրս է մղում «Դելտա» շտամին, ինչպես որ վերջինս արդեն դուրս է մղել «Ալֆա» շտամին:

«Լամբդա» շտամն առաջին անգամ բացահայտել են նախորդ տարի Պերուում, իսկ հուլիսին հայտնել են, որ այն արդեն տարածվել է 30 երկրում, հատկապես Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում:

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ «Լամբդա» շտամի վարակայնությունը բարձր է, եւ շտամը հաստատուն է իմունիտետի նկատմամբ: Այս շտամի մուտացիայի վրա հակամարմինների ազդեցությունը թույլ է:

Ալերգաբան-իմունոլոգ Վլադիմիր Բալիբոկը Ura.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ կորոնավիրուսի նկատմամբ դիմադրողականությունը տեւում է մոտ 8 ամիս:

Ըստ մասնագետի՝ քանի որ կորոնավիրուսն այդուհանդերձ սուր շնչառական վիրուսային վարակ է, նրա նկատմամբ դիմադրողականությունն էլ կայուն չէ. 6-8 ամիս անց կրկնահիվանդների դիմադրողականությունը սկսում է կամաց-կամաց ընկնել, ու նրանք դարձյալ հիվանդանում են, ընդ որում՝ առանց ախտանիշների:

«Գուցե նրանք ծանր չտանեն հիվանդությունը, սակայն կստեղծեն անախտանիշ վիրուսակիրների կոհորտա»,- շեշտել է իմունոլոգը:

ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ պատվաստման վերաբերյալ որոշում ընդունելիս չի կարելի հույսը դնել պաշտպանիչ հակամարմինների մակարդակը ցույց տվող թեստի արդյունքների վրա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Իմ ագրիամառը» գյուղը քաղաքին է մոտեցնում
հաջորդը
Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցվեց Փարիզին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն