• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցվեց Փարիզին

aliq 11:58 | 09.08.2021
aliq 11:58 | 09.08.2021
Olympic flags

Ճապոնայի վարչապետ Յոսիհիդե Սուգան Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը հիանալի է անվանել: Օգոստոսի 9-ին Ճապոնիայի կառավարության թվիթերյան միկրոբլոգում տեղադրված տեսաուղերձում Սուգան շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիկներին` ե՛ւ հաջողություն գրանցածներին, ե՛ւ նրանց, ովքեր չկարողացան անել նպատակին հասնելու վերջին քայլը:

«Որոշ օտարերկրացի դիտորդներ oլիմպիական խաղերում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկած միջոցառումները չափազանց խիստ որակեցին: Սակայն շատերը բարձր գնահատեցին մեր ջանքերը՝ ընդգծելով, որ մրցումները հաջողությամբ կազմակերպվեցին հենց Ճապոնիայում անցկացվելու շնորհիվ: Դրա համար սրտանց շնորհակալ եմ խաղերի կազմակերպման անձնակազմին, բուժաշխատողներին եւ կամավորներին»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

Տոկիո-2020-ն անցյալ տարի հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Օլիմպիական խաղերն անցկացվեցին 2021-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը առանց հանդիսատեսի՝ դարձյալ համավարակի պատճառով։

Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերին մասնակցել են 205 ազգային օլիմպիական կոմիտեների մարզիկներ: Խաղարկվել է մեդալների 339 լրակազմ: 32-րդ ամառային խաղերում առաջին տեղում ԱՄՆ հավաքականն է՝ 39 ոսկե, 41 արծաթե եւ 33 բրոնզե մեդալով։ Երկրորդ տեղում Չինաստանի հավաքականն է (38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ), երրորդում՝ Ճապոնիայինը (27 ոսկե,14 արծաթե, 17 բրոնզե մեդալ)։ Չորրորդը Մեծ Բրիտանիայի հավաքականն է՝ 22 ոսկե, 21 արծաթե եւ 22 բրոնզե մեդալներով: Ռուսաստանի հավաքականը հինգերորդ տեղում է՝ 20 ոսկե, 28 արծաթե եւ 23 բրոնզե մեդալներով:

Հայաստանի հավաքականը, նվաճելով երկու արծաթե եւ երկու բրոնզե մեդալ, 86 մեդալակիր երկրների շարքում 69-րդ տեղում է: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ՝ ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցնելով 47-րդ տեղը։

32-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունն անցկացվել է օգոստոսի 8-ին Տոկիոյի Ազգային մարզադաշտում։ Փակման արարողության ժամանակ պարգեւատրվել են Մարաթոնյան վազքի կանանց եւ տղամարդկանց մրցաշարի հաղթողները՝ Քենիայի ներկայացուցիչները:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ընդգծել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի եւ խաղաղության խաղերն էին, եւ շնորհակալություն է հայտնել Տոկիոյին, Ճապոնիային ու կամավորներին:

Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին: 32-րդ օլիմպիական խաղերի փակումը եզրափակվել է կրակի մարման արարողությամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուշացած զղջումն ու դիմադրողականության 8 ամիսը
հաջորդը
Ահնիձոր. Մաթեւոսյանի տունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն