• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թալիբները խաղաղ լուծման կողմնակի՞ց

aliq 18:46 | 12.08.2021
aliq 18:46 | 12.08.2021
Suhail Shaheen & Kabulov

«Թալիբան» շարժման պատվիրակությունը, ի դեմս շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինի՝ Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովին Քաթարում հայտնել է Աֆղանստանում իրադրության խաղաղ լուծմանը հավատարիմ լինելու մասին։

Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, թե Քաբուլովը հանդիպել է նաեւ շարժման քաղաքական գրասենյակի տնօրեն մոլլա Բարադար Ախուդի հետ:

Պայմանով, որ մյուս կողմը չխոչընդոտի

Շահինը Twitter-ի իր էջում գրել է, որ Աֆղանստանի Իսլամական Էմիրության (ԱԻԷ) պատվիրակությունը վերստին հայտարարել է խաղաղ լուծմանը հավատարիմ լինելու մասին՝ շեշտելով, որ իրենց գերակայությունը խնդիրները բանակցությունների միջոցով լուծելն է՝ պայմանով, որ մյուս կողմը խոչընդոտ չստեղծի։

Քաթարի մայրաքաղաքում Աֆղանստանի շուրջ բանակցություններ են անցկացվում «Թալիբան» շարժման, աֆղանական պատվիրակությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու Պակիստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Աֆղանստանում առաջին տարին չէ, որ շարունակվում է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման հետ։ Վերջինս, ըստ վերջին տվյալների, վերահսկում է երկրի գյուղական եւ սահմանային շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Գրավել են առանց դիմադրության

Ըստ ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության՝ «Թալիբան» արմատական շարժումը զավթել է Աֆղանստանի Ուրուզղանի հարավային նահանգի վարչական կենտրոն Տարինկոտի շրջանների մեծ մասը:

Տարածքները թալիբներին են հանձնվել առանց դիմադրության: Այժմ մարտեր են մղվում տեղի ոստիկանության շտաբի նկատմամբ վերահսկողության համար։

Անցած գիշեր կառավարական ուժերը ազատագրել են Տարինկոտից երկու կիլոմետր հեռավորությամբ խոշոր շրջանը:

Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո վերջին ամիսներին Աֆղանստանում սրվել է կառավարական ուժերի դիմակայությունը թալիբների հետ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան զորքերի դուրսբերումը  որակել է Աֆղանստանում ԱՄՆ-ի առաքելության ձախողման ընդունում:

34 նահանգներից ութի վարչական կենտրոնները

Թալիբներն արդեն վերահսկողություն են սահմանել երկրի գյուղական եւ սահմանամերձ շրջանների զգալի տարածքների նկատմամբ եւ սկսել են հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:

Թալիբներն օգոստոսի 6-ին հայտարարել էին Աֆղանստանի հարավարեւմտյան Նիմրոզ նահանգի վարչական կենտրոն Զարանջ քաղաքը գրավելու մասին: Այնուհետեւ նրանք հայտարարեցին երկրի 34 նահանգներից եւս ութի վարչական կենտրոնների գրավման մասին, որոնց թվում՝ երեկ գրաված Կուդուզ քաղաքը, որը Տաջիկստանի մերձակա սահմանային անցումից 60 կիլոմետր հեռավորության վրա է:

Պաշտոնական Քաբուլը հերքել է Կունդուզի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին հաղորդագրությունները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շշուկներով եւ հուշումներով համեմված հարցազրույց
հաջորդը
Թբիլիսիում տրանսպորտը երեք շաբաթ չի գործի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն