• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Դելտա»-ի մահաբեր ճյուղավորումները

aliq 19:50 | 16.08.2021
aliq 19:50 | 16.08.2021
Covid-19

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Ռուսաստանում կորոնավիրուսից չորրորդ օրն անընդմեջ ամեն օր ավելի քան 800 մարդ է մահանում: Երեկ մահացածների թիվը 819 էր: Նախորդ օրերին մահացել են համապատասխանաբար 808 եւ 815 մարդ: Սա ամենաբարձր ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։

Ռուսաստանյան իշխանությունները աճը բացատրել են վարակի նոր՝ կրկնակի վարակիչ «Դելտա» շտամի՝ նախորդներից շատ ավելի արագ տարածմամբ, ինչպես նաեւ բնակչության պատվաստման ցածր մակարդակով:

Հուլիսի վերջին հիվանդացության դեպքերը հասել են օրական 25 հազարի: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը տատանվում էր 90 հազարի սահմաններում։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում ավելի քան 6,5 միլիոն մարդ է հիվանդացել նոր կորոնավիրուսով, 170 հազարը՝ մահացել։

Վեցօրյա կարանտին հինգերորդ ալիքի շեմին

Իրանի կառավարությունը որոշել է երկրի ամբողջ տարածքում վեցօրյա անընդմեջ հանգստյան օրեր հայտարարել, ինչպես նաեւ երկու շաբաթով արգելել մարդկանց տեղաշարժը հանրապետության տարբեր նահանգների միջեւ։

Իրանի պետական հակահամաճարակային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռայիսին հայտնել է, որ նման որոշման պատճառը երկրի տարածքում սկիզբ առած կորոնավիրուսի համաճարակի հինգերորդ ալիքն է։

«Երկուշաբթի կեսօրից մինչեւ շաբաթ ներառյալ բոլոր հիմնարկությունները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքը»,- հայտարարել է Ռայիսին։

Իրանում ՔՈՎԻԴ 19-ով վարակվել է շուրջ 4,5 միլիոն մարդ: Կորոնավիրուսը ավելի քան 97 հազար մարդու կյանք է խլել երկրում։

Փարիզը մերժում է անցաթուղթը

Փարիզում քաղաքացիները բողոքել են սանիտարական անցաթուղթ ունենալու՝ իշխանությունների որոշման դեմ: Շաբաթավերջին հերթական բողոքի ցույցի ժամանակ ամենաքիչը 1600 ոստիկան է հետեւել կարգ ու կանոնին:

Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ է դուրս է եկել շուրջ 14 հազար մարդ. անցած շաբաթ նրանց թիվը 17 հազար էր:

Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ շաբաթ օրն ամբողջ երկրում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 215 հազար մարդ: Մայրաքաղաքում անցկացվել է բողոքի երեք խոշոր ակցիա: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում անցկացվել է 217 բողոքի ցույց: Բախումներ են եղել Փարիզում, Լիոնում, Դիոժոնում, այլ քաղաքներում: Նախնական տվյալներով՝ կա 11 ձերբակալված: Մեկ ոստիկան թեթեւ վնասվածք է ստացել:

Բողոքի ցույցերին մասնակցել են նաեւ պատվաստված քաղաքացիներ:

Սանիտարական անցաթղթի, ինչպես նաեւ պարտադիր պատվաստումների դեմ առաջին բողոքի ակցիան անցկացվել է հուլիսի 17-ին, որին մասնակցել է 114 հազար մարդ ամբողջ Ֆրանսիայում: Ամեն շաբաթ անցկացվող ակցիային մասնակցողների թիվն ավելանում է: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով օգոստոսի 7-ին ցույցին մասնակցել է 237 հազար մարդ:

Օգոստոսի 9-ից Ֆրանսիայում պարտադիր է դարձել QR-կոդով սանիտարական անցաթուղթը: Դրա առկայության դեպքում միայն քաղաքացին կարող է ճանապարհորդել օդանավերով, գնացքներով, ինչպես նաեւ այցելել ռեստորան, առեւտրի կենտրոն, կինոթատրոն, համերգասրահ, մշակութային ու հանրային այլ վայրեր:

«Սանիտարական անձնագիրն» առայժմ պարտադիր է Ֆրանսիայի 18-ից բարձր քաղաքացիների համար, բայց օգոստոսի 20-ից դրանք պարտադիր կդառնան նաեւ 12-17 տարեկանների համար:

«Մնա տանը» կամ 466 նոր դեպք եւ 500 զինվորական

Ավստրալիայի իշխանությունները հավելյալ զինվորականներ են ուղարկում երկրի խոշոր քաղաքներից մեկը՝ Սիդնեյ՝ կարանտինի հետ կապված կանոնների պահպանումը վերահսկելու համար: Զանգվածային վերահսկողության համար Սիդնեյ կուղարկվի 500 զինվորական, որոնք կմիանան տեղի ոստիկանական ուժերին:

«Մնա տանը» արշավի շրջանակում իրավապահները կվերահսկեն, որպեսզի Սիդնեյի բնակիչները պատշաճ կատարեն իշխանությունների՝ ինքնամեկուսացման վերաբերյալ հրահանգները: Կարանտինային կանոնները սահմանվել են հունիսի 26-ին երկրում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով:

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է օգոստոսի 16-ին «Մնա տանը» գործողության մեկնարկի մասին:

Բերեջիկլյանն ընդգծել է, որ կորոնավիրուսային վիճակագրությունը գնալով վատթարանում է: Շաբաթավերջին գրանցվել է 466 նոր դեպք, որը համավարակի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ապօրինի հատված 39 ծառ
հաջորդը
Ստամբուլում բացվել է Արա Գյուլերի ցուցահանդեսը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն