• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աթենքի հրդեհներն ու Սունիոն հնավայրը

aliq 22:10 | 16.08.2021
aliq 22:10 | 16.08.2021
Athens fire

Աթենքի մերձակայքում նոր հրդեհներ են բռնկվել։ Տարհանվել են Հունաստանի մայրաքաղաքի ծայրամասային երկու թաղամասի հարյուրավոր բնակիչներ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ավելի քան 70 հրշեջ, 25 հատուկ մեքենա, 6 ինքնաթիռ եւ 2 ուղղաթիռ։

Նշվում է, որ կրակը սկիզբ է առել աղբանոցի հրդեհումից։ Ուժեղ քամիներն ու շոգը դժվարացնում են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս շաբաթ օդի ջերմաստիճանը Հունաստանում կրկին բարձրացել է՝ ստվերում հասնելով 40 աստիճանի։

Վտանգ կա, որ կրակը Սունիոնի հնագույն ազգային պարկ կհասնի։

Սունիոնը հիշատակված է հույն անտիկ գրողների՝ Հոմերոսի «Ոդիսականում», Եվրիպիդեսի եւ Սոֆոկլեսի ողբերգություններում, Արիստոֆանեսի կատակերգութուններում, Հերոդոտոսի երկերում։ Հրվանդանը նկարագրել են անտիկ պատմաբան ու աշխարհագրագետ Ստրաբոնը, «Հելլադայի նկարագրությունը» 10-հատորյակի հեղինակ, հին հույն գրող, աշխարհագիր Պավսանիասը, հռոմեացի ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան Վիտրուվիոսը եւ այլք։

Սունիոնի մասին  գրել է նաեւ Ջորջ Գորդոն Բայրոնը «Հունաստանի կզղիները» պոեմում։ Պոսեյդոնի տաճարի սյուներից մեկին Բայրոնը փորագրել է իր անունը։ Բանաստեղծը 1810-1811-ին մի քանի ամիս է անցկացրել Աթենքում, եւ փաստագրված է, որ նա երկու անգամ այցելել է Սունիոն։

2011-2013-ին Եվրոպական միությունը եւ Հունաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությունը համաֆինանսավորել են «Սունիոնի հնագիտական ​​վայրի կազմակերպում» նախագիծը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվս մեկ հայ զինծառայող է զոհվել
հաջորդը
Կուսակցական դեմագոգիայի սպառնալիքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն