• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան՝ «Թալիբան»-ի ամենասերտ դաշնակիցներից մեկը

aliq 18:07 | 17.08.2021
aliq 18:07 | 17.08.2021
Taliban

Թուրքական ընդդիմադիր Gazete Duvar պարբերականի թղթակից Մուսա Օզուղուրլուն անդրադարձել է Աֆղանստանի ամբողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանած «Թալիբան» շարժման հետ Անկարայի հնարավոր համագործակցության թեմային:

Հեղինակը համոզմունք է հայտնել, որ «Թալիբան»-ի ամենամոտ դաշնակիցը դառնալու են Թուրքիան, Պակիստանը եւ Քաթարը, իսկ սերտ հարաբերություններ կառուցելու հիմքը լինելու է քաղաքական իսլամը:

Ըստ պարբերականի՝ «Թալիբան» շարժման վրա դեռեւս պահպանվում է Թուրքիայի եւ Քաթարի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության եւ Պակիստանի ազդեցությունը:

Հոդվածագիրը նշել է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Պակիստանի եւ թե՛ Քաթարի ղեկավարները քաղաքական առավելություն եւ ուժ ձեռք բերելու առումով ոչ մի խոչընդոտ չեն տեսնում տարբեր մակարդակներով կրոնական կազմակերպությունների հետ միասին գործելու համար։

Թուրք լրագրողը պնդել է, որ իր երկրի ղեկավարությունը վճռական է տրամադրված «Թալիբան»-ին Թուրքիայի նոր դաշնակիցը դարձնելու հարցում:

Բանակցություները շարունակվում են

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, Հորդանանի  ԱԳՆ ղեկավար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, նշել է, որ ներկա պահին Թուրքիան բանակցում է բոլոր կողմերի հետ՝ ներառյալ «Թալիբան»-ի։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան առ այսօր «Թալիբան»-ի ուղերձները դրական է ընդունել եւ ողջունել է դրանք: Նա վստահեցրել է, որ շարունակելու են աջակցել Աֆղանստանի տնտեսական զարգացմանը, կայունությանն ու լիակատար խաղաղության հաստատմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սոթքի դիրքերում մեկ զինծառայող է վիրավորվել
հաջորդը
Եվս երկու աճյուն՝ Ջրականի շրջանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն