• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ազատ խոսքի առնվազն 13 հակառակորդ

aliq 20:28 | 18.08.2021
aliq 20:28 | 18.08.2021
Parliament Armenia

Ազգային ժողովում օգոստոսի 18-ին անցկացվել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ՝ «խորհրդարանում լրագրողական գործունեության կանոնակարգման եւ ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելու» վերաբերյալ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 27-ի՝ «ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունվել է 13 կողմ եւ 4 դեմ ձայներով:

Մասնագիտության իրացումը՝ պատգամավորի քմայքով

Ազգային ժողովից հայտնել են, որ փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմացի սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում:  Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեությունն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:

Նախագծով առաջարկվում էր համացանցային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչեւ 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչեւ 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկել է անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնել են խորհրդի անդամները:

Լրագրող-պաշտոնյա շփումների հանրային ընկալումը

«Իրականում պետության բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով: Յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալն իր պարտավորությունն է, ոչ թե լրագրողին լավություն անելը կամ իր բարի կամքի դրսեւորումը»,- ավելի վաղ ընդգծել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա շեշտել է, որ լրագրողի կամ լրատվամիջոցի հետ ճիշտ սկզբունքներով աշխատանքը միայն բարձրացնում է կոնկրետ մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը եւ նրա աշխատանքի նկատմամբ հանրային դրական ընկալումը:

«Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարեւորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետեւում: Ուստի անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը»,- հայտարարել է Արման Թաթոյանը:

Այդ «թերարժեք» խոսքի ազատությունն ու պաշտոնյայի հարմարավետությունը

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը եւս ավելի վաղ շեշտել է, որ Աժ-ում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու որոշումն աննախադեպ երեւույթ է Հայաստանի պատմության մեջ։ Դրանով օրվա իշխանությունները փորձում են պաշտպանվել լրագրողական համայնքից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, մեկնաբանելով Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժին վերաբերող սահմանափակումները, հայտարարեց, թե «խոսքի ազատությունը կամ լրագրությունը բացարձակ արժեք չեն, եւ եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, պետք է հարգենք։ Դա մեր պետության պաշտպանության հարցն է»։

2011-ին Կարեն Անդրեասյանը, որն այն ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն էր, հայտարարել է. «Երբ մեկը ցանկանում է լռեցնել ազատ խոսքը կամ վնասել անկախ մամուլին, պետք է հստակ պատկերացնի, որ իր ծանր օրերին՝ իր իրավունքների խախտման ժամանակ, անպայման զգալու է լրագրողների ու մամուլի պաշտպանության կարիքը: Երբ գոնե մեկ մարդ հեռուստացույցով, մամուլով, նաեւ այլ եղանակներով հնարավորություն չունի ստանալու իր ճաշակին եւ ընկալմանը հարիր լրատվություն ու քաղաքական վերլուծություն, ապա տվյալ հասարակությունում բազմակարծության եւ ժողովրդավարության հետ կապված լուրջ խնդիր կա»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թալիբները «Ալ Քաիդա»-ին ապաստան են տրամադրել
հաջորդը
Հայիթիի երկրաշարժի ավելացող զոհերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն