• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արագիլները՝ էկոլոգիական աղետի զոհ

Անուշ Առաքելյան 17:45 | 20.08.2021
Անուշ Առաքելյան 17:45 | 20.08.2021

Այս արագիլները Հովտաշենից Ձորաղբյուրի՝ «Մանկուս» Էկոայգի են տեղափոխվել մեկ շաբաթ առաջ: Յուղի հաստ շերտով պատված ու հյուծված թռչուններն այլեւս ունակ չէին թռչելու, ինքնուրույն սնունդ հայթայթելու: Այստեղ թռչուններին կերակրում են, որ վերականգնվեն:

«Հետո թռչունները լողացվում են հատուկ յուղազերծող նյութերով, փետուրները կարգավորվում են, կարողանում են ինքնուրույն թռիչք կատարել, դրանից հետո նոր բաց ենք թողնում: Տարիներ շարունակ մեզ նման հարցերում օգնել է «Զու Ֆաունա Արտ»-ը, «Ջամբո» էկզոտիկ պարկը, խնամել են արագիլներին»,- ասում է «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի» տնօրեն Մանուկ Մանուկյանը:

Manuk Manukyan
Արարատի եւ Արմավիրի մարզերում բնադրած արագիլներն արդեն երեք տարի է՝ էկոլոգիական աղետի զոհ են դառնում: Աղտոտման հավանական պատճառը հարակից տարածքների ձկնաբուծական տնտեսությունների գործունեությունն է, որի հետեւանքով աղտոտվում են արագիլների համար կերի տարածք ծառայող գետերը: Սրա մասին նշում են թե՛ տեղի բնակիչները, թե՛ բնապահպանները, թե՛ Շրջակա միջավայրի նախարարությունը:

Այս տարի Bird Links  հասարակական կազմակերպության աշխատակիցները, կամավորները կարողացել են փրկել երկու տասնյակ արագիլների, ավելին չի հաջողվել: «Չթռչող ձագերն արդեն յուղով պատված են: Արագիլն այդ յուղային մասսան հավաքում է զոբի մեջ, հետո բերում է ձագին կերակրելու: Հետ տալով է կերակրում, ձագն էլ տակը նստած է՝ կտուցը բաց, ու ամբողջ զանգվածը նրա վրա է լցվում: Դրա համար բնում եղած ձագերը՝ դեռ չթռչող, արդեն պատված են այդ յուղով: Ձագը թռչել չգիտի, բայց ժամանակը եկել է, բնից թռչում է, լավ չի թռչում, ընկնում է, վնասվում է, քայլում է, ընկնում մեքենայի տակ»,-ասում է Bird Links  հասարակական կազմակերպության տնօրեն Կարեն Աղաբաբյանը:

Storks
Արագիլներին մեկ-առ-մեկ փրկելը, լողացնելը, ըստ թռչնաբանի, մեծ հաշվով, հարցի լուծում լինել չի կարող: 2019 թվականին պատկան մարմինները հայտնաբերեցին աղտոտման աղբյուրը: Հովտաշեն գյուղի շրջակայքում գործող թառափի ձկնաբուծարանի հանդեպ վարչական վարույթ հարուցվեց՝ թափոնները պատշաճ ձեւով չուտիլիզացնելու համար: Հաջորդ տարի խնդիրը կրկնվեց՝ ընդգրկելով արդեն Մասիս քաղաքի շրջակայքը: Հավանական աղբյուր էր դիտարկվում Մասիսի աղբավայրը, որի հանդեպ եւս հսկողություն է իրականացվում:

Կարեն Աղաբաբյանն ասում է՝ այս տարի խնդիրը լայնածավալ է: Նույն այդ արտադրամասերը, որոնք նախկինում աղբը հանձնում էին Մասիսի աղբավայր կամ մոտակա աղբավայրն էին նետում, հիմա արդեն նետում են տարբեր վայրեր: Թափոններն ուտիլիզացնելն, ըստ էության, կապված է մեծ ծախսերի հետ, ինչից արտադրողը փորձում է խուսափել:

Karen Aghababyan«Հիմա ՇՄ նախարարության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի  հետ կազմակերպում ենք ստուգում՝ բոլոր կազմակերպությունների, արտադրամասերի, որոնք կարող են յուղ կամ ձեթ պարունակող թափոն ունենալ իրենց արտադրանքի մեջ, որպեսզի ունենան պայմանագրեր ուտիլիզացնող կազմակերպությունների հետ, այդ պայմանագրերի դիմաց լինեն կատարողական ակտերը, որոնք որ ցույց կտան թափոնների ծավալները, եւ այդ ծավալները մենք կհամեմատենք իրենց արտադրանքի ծավալների հետ, որպեսզի կարողանանք հստակ իմանալ՝ ո՛ր կազմակերպությունն է եւ ստիպենք, որ ճիշտ աշխատեն»,- ասում է թռչնաբան Կարեն Աղաբաբյանը:

Արարատի մարզում արագիլների գրեթե 60 տոկոսը, իսկ Արմավիրում մոտ 40 տոկոսն են աղտոտված. սա Գերմանիայի բնության պահպանության միության («NABU») հայաստանյան մասնաճյուղի վերջին հետազոտությունների արդյունքն է: Խնդրի լուծմանը կազմակերպությունը 2020-ից է միացել, մի քանի ուղղությամբ է հետազոտություն իրականացնում՝ հիմնվելով արդեն առկա տվյալների վրա: Արագիլների փետուրների նմուշառում է անում, հավաքագրված նմուշների առաջին խումբը ուղարկել է արտասահմանյան լաբորատորիա: «NABU» Հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի համակարգող Լուսինե Աղաջանյանն ասում է՝ կարեւոր է ուղարկել տարբեր գյուղերից վերցված նմուշները, որպեսզի կարողանան համեմատել՝ արդյոք բոլոր տարածքներում աղտոտիչ նյութը նույնն է, թե ոչ: Կազմակերպության վարկածները շատ են, ամենաիրատեսականը համարում են ջրային համակարգերի աղտոտումը:

«Իրականացնում ենք ջրի նմուշների հավաքագրում, որոնք եւս կուղարկվեն լաբորատորիաներ, ոչ միայն ջրի նմուշների, այլեւ աղտոտիչ հանդիսացող մնացած նյութերի հավաքագրում, որպեսզի դաշտային նմուշների տվյալները համեմատենք արագիլների փետուրների վրայի տվյալների հետ, որ հասկանանք՝ որի հետ կա բարձր տոկոսայնությամբ համադրություն, հասկանանք՝ որը կարող է լինել պատճառը»,- ասում է Լուսինե Աղաջանյանը:

storks
«NABU»-ն եւս արագիլների փրկարարական աշխատանքներ է իրականացնում՝ թռչուններին տեղափոխելով Երեւանի կենդանաբանական այգի: Տեղաշարժերին եւ հետագա միգրացիային հետեւելու համար էլ արագիլների վրա արբանյակային տվիչներ են տեղադրել: Արարատյան դաշտում նաեւ արագիլների օղակավորում են արել, ինչը թույլ է տալիս պարզել թռչնատեսակի չուն եւ լոկալ տեղաշարժը: Չեն շտապում եզրակցություններ անել, սպասում են հետազոտությունների արդյունքներին:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

արագիլները՝ վտանգված
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թույլ չեն տվել մուտք գործել նավահանգիստ
հաջորդը
Դիրքորոշումների համաձայնեցվածության հրամայականով

Նման հոդվածներ

Սպիտակ արագիլների աղտոտման աղբյուրները ճշտվում են

15:18 | 04.08.2021

Սպիտակ արագիլների սեւ բախտը

14:00 | 29.07.2021

Աղտոտված արագիլները՝ բնապահպանական աղետի ազդանշան

16:00 | 19.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

  • 2

    Գազայի ապագան առանց ՀԱՄԱՍ-ի

  • 3

    Երեւանն ամենօրյա աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի...

  • 4

    Մեր տխուր իրականությունը վախերի հետեւանք է

  • 5

    Տեղամասերի 99 %-ի հաշվարկներից հետո «Վրացական երազանքը» ունի...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն